Այս էջը հաստատված է

Շատերը վայելած են օգոստոսի այն գեղազմայլ գիշերներուն հմայքը Վոսփորի վրա,ուր բնությունը գոգցես իր գեղը կրկնապատկված սիրո անսահմանելի դյութանքով կլցնե իր շուրջը:

Ծովափը կխռնվի անհամար բազմությամբ,որ երաժշտության ձայնով լուսավառությանց ցոլքերուն մեջ կերթևեկե:

Պ.Գեղամոֆ թեթև տկարության մը պատճառով սովորականե կանուխ գացախ էր նիրհելու:ԳԱռնիկ,ապարանքը գտնվելով այն գիշեր,քրոջը հետ կշրջագայեր ամբոխին մեջ,իսկ Տիգրան պարտեզին միայնությունը ծովափին ժխորեն նախամեծար համարելուն՝ Բուբուլ ստիպվեր էր անոր ընկերանալ որքան զայն առանձին ձթեղլու փափկությամբ,այնքան և իրհորը տկարության մասին մտատանջ ըլլալով,ապարանքեն չհեռանալու փափաքով:

Երկու նշանածները բավական ժամանակե հետե կքալեին միասին ծառուղիներուն մեջ՝ առանց բառ մը արտաբերած ըլլալու:

Բուբուլին սիրտը գիշերային լռության և հազար ու մեկ խորհրդներու ազդումովը գրավված՝ պատրաստ էր զողմանը,այլ տիգրանին անփույթ կերպարանքը և մերթ ընդ մերթ արձակած հորանջումները վեհերոտ լռության մը դատապարտեին զինքը:

Լավ կ՝ըմբռներ հեք աղջիկը թե իր նշանածին անբարբառ կերպը՝ մտային հափշտակության մը արդյունքը չէր,այլ այն անտարբեր բնավորության,որ երբեք չէր հիշեցներ իրեն,թե հարկ էր արծարծել խոսակցություն մը առիթ տալու համար սիրտերու հաղորդակցության,երբ այսպես առաջին անգամ երկու խոսեցյալներ առանձին կմնային:

Բուբուլ կը նեղվեր այս կացութենեն, հետզհետե ճնշում մը կզգար սրտին վրա,որ թուըլ չէր տար իրեն լիովին վայելել բնության գեղը:Տիգրանին ներկայությունը իր հոգվույն բոլոր կարողությունները կջլատեր այն պահուն,և կ՝ըղձար