Սա՛ կողմը երթանք, Բուբո՛ւլ, նայե՛, ինչ գեղեցիկ է:
Առաջին անգամ էր որ այս օրինակ բացականչություն մը կը լսվեր անոր բերանեն, և այն՝ անհաճո խոսակցությունը փակելու համար: Այդ պուրակը արվեստական բարձրավանդակի մը կատարը կը գտնվեր, որուն ստորոտը կը տարածվեր ընդարձակ պարտեզը լուսնկային շողերով ողողուն: Երբ հոն հասաան, դեռատի աղջիկը պահ մը հիացած կանգ առավ, շուրջը նայեցավ և խորապես զգացվախ գոչեց.
— Իրա՛վ, զմայլելի բան է այս տեսարանը, ամեն կողմ լույս, երգ և բուրում կը ծավալի, ի՛նչ անուշ է բնության հրաշալիքը վայելել:
— Հա՛, գեղեցիկ է, պատասխանեց երիտասարդը, գոնե ծովափին խառնիխուռն բազմութենեն ավելի գեղեցիկ, բայց գիտես, որ ասկե աղվոր բան մը կա, երբ ժամւ երկունքր անցած է, և ալ քոնն է: Ներե՛ ինծի, Բուբո՛ւլ, քնատության չեմ կրնար դիմանալ, կարծեմ թե առանձնութունենե չես վախնար և ուզածիդ չափ կը վայելիս այս սիրուն տեսարանը: Գիշեր բարի:
Ասոնք ըսելով, բրտությամբ հեռացավ առանց վերջին նայվածք մը ուղղելու հեք աղջկան, որ այլայլած ինկավ աթոռակի մը վրա:
Սիրտը կ՝որոտար անձրևաբեր ամպի մը նման, այլ հոգվույն մեջ դիզված անձրևը կը խեղդվեր կուրծքին հտակ: Քանի՜ դժվարին է լալու պետք ունենալ և չկարենալ: Կարծես շանթահար եղած էր:
Անտանելի բան էր գեղածաղիկ հասակին մեջ, ուր եռանդով, հույսերով և իղջերով կը տոչորեր, սառնային կյանքի մը հեռանկարը ունենալ իր առջև, և հավետ սրտի ամայության դատապարտվելու երկյուղովը պաշարվիլ:
Ո՞վ կրնար ժայռերու մեջեն հոսող ջրվեժին ընփացքը կասեցնել: Դի՛ր թումբեր, պատվարներ, ամենքն կը տապալե և կը սուրա անդադար: Բնությունը այդ ափ մը ջուրին, իսկ ընթանալու ուժին հետ ազատություն տված է իր նպատակին հասնելու, և սակայն ընկերության ու պատշաճության օրենքը այդ առույգ սրտին խանդը բանտի մեջ սանձե: