Այս էջը հաստատված է

Դեռանի աղջիկը, որ սարսափած կը դողար տակավին,անոր անկումը տեսնելով բոլոր ուժը ամփոփեց. քովը վազեց և գիրկը առավ զայն:

Երիտասրդին դեմքին վրա ցուրտ դալկություն մը կը տարածվեր, և արևանունքը նայվածքե զուրկ աչքերուն վրա կ՝իյանային, անզգա գլուխը Բուբուլին թևին վրա կը ծանրանար:

Հեք աղջիկը իր ջերմ սրտին մրա կը սեղմեր զայն հորդ արցունքը թափելով խելահեղ, և հազար գորովալի անուններ տալով անոր: Եթե այն միջոցին աչքը բանար, պիտի տեսներ սիրավառ ազջիկը իր բնական վիճակին մեջ,և այն չպիտի ծածկեր իր բոլոր սերը, բոլոր հրայքը, բոլոր վիշտը:

Արդարև Բաբուլին աղիողորմ ձայնը, արցունքների ջերմ կաթլիները, որ երիտասարդին դեմքին վրա կ՝իյնային, ագևորեցին զայն հանկարծ: Աչվրենրը բացավ, օրհասկանի անճառ նայվածք մը ուղղեց անոր, հետո փակեց ղաղոնք վերստին անշարժ մնալով պաշտելվույն բազուկներուն մեջ:

«Օգնություն» կ՝աղաղակեր շվար աղջիկը, զգալով թե իր դառնակսկիծ զգացմունքը անձնատուր ըլլալու ժամանակ չէր, և «օգնություն» կը կրկնեին մերձակա ժայռերը երկարելով իրենց մահագուշակ արձագանքը օդին մեջ: Վերջապես այդ հուսահատական գոչյուններրը և վրնջյունները լսելի եղեր էին, և ամեն կողմե ձիավորներ դիմեցին Հոն: Սոֆին ալ չուշացավ քեվերնին հասնելու:

Երբեք գրիչ մը չէ հանդգնած նկարագրել ցավ մը, որ սրտին թելը բեկանելու և ամբողջ էության մը ոչնչացնելու հանգամանքը ունենա: Մահվան տեսարաններու վրա ստեպ վարագույրը կ՝իջնե, թողլով յուրաքանչյուրին սրտին իր կարողությամբը կարդալ անոր խորը:

Ա՜հ, ի՜նչ վայրկյան էր ան. երկու աղջիկները կ՝արտասվեին իրարու զիրկ: Սոֆի աչվըները կը փակեր չար երազ մը վանելու ճիգերով, ևերկուքն ալ կ՝ըղձայինմեռնիլ իրենց սիրելվույն կացության վտանգը ստուգապես իմանալե առաջ: Հանկարծ բազմության մեջեն ձայն մը գոչեց:

— ԿԵնդանի է: