Պանդոկին ամենեն օդասուն, ամենեն շքեղ սենյակին մեջ պառեցուցեր էին հիվանդը, և ամեն երևակայելի խնամք ի գործ կը դրվեր անոր հանգիստը ապահովելու համար:
Ծերունին հատկապես հիվանդապահ կին մը բերել տվեր էր, բայց Սոֆի բան մը չէր թողուր անոր, չուղելով ուրիշի մը հանձնել եղբորը վրա հսկելու հոգը, որ իր միակ մխիթարությունն էր այդ անտնաելի վիշտին մեջ: Խեղճ Բուբուլ այդ դառն սփոփանքն ալ չուներ բելերեվին: Ցորեկը թեփետ վայրկյան մը չէր բաժնվեր հիվանդին քովեն, բայց գիշերները ժամը հինգեն ետքը ստիպված էր իր սենյակը քաշվիլ, նշանածին ներկայության սին պատշաճության մը հարկին հնազանդնելով, ուր անքւն կ՝անցըներ մինչև լույս, քառորդը անգամ մը ոտքին մատներուն վրա քայլելով և մոտենալով վիրավորյալին սենեկին դրանը լուր առնելու համար: Իսկ Տիգրան առիթ չէր փախցներ հիշեցնելու անոր թե իր իմաստուն խրատներտ մտիկ չընելուն պատճառավ պատահեր էր այս աղետքը, և ձայնը բարակացնելով կ՝ըսեր հեգնությամբ.ՙՙԱհա՜ բանաստեղծական փափուկ իղձերու և երկնային վսեմ երևակայությանց իրականացման արդյունքը՚՚:
Դեռակտի աղջիկը չպիտի կարենալ իր ծիծաղը զսպել անշուշտ այդ տրամադրության և արտահայտության գրեհիկ եղանակին նայելով, եթե անդին պաշտելի դեմք մտ տրտում ու դալկահար տարածված չըլլար տառապանքի անկողնին վրա, իր պատճառավ չարչարվելով:
Սոֆին իր անբիծու բարի սրտովը մոռցել էր բելերեվին եղբորը ցավերուն շարժառիթը, ա՛լ անհետացեր էին իր մըտքեն խոհեմության և զգուշության բոլոիր մտածումները, մեկ բաղձանքի միայն տեղի տալով, իր սիրելիին ապաքինությանը, և կ՝ուխտեր սրտին խորեն արգելք չըլլար այնուհետև անոր սիրային ձգտումներուն, եթե շնորհեր երկինք իրեն այդ անգին կյանքը զոր մի՛տ վտանգի մեջ կը կարծեր, թեփետ բժիշկը ապահոված ըլլար զինքը թե քիչ օրեն ոտքի պիտի ելլեր:
Դժբաղտ արկածեն ի վեր երեք օր անցեր էր արդեն և տենդը չէր թողուր գայն: Օրն ի բուն կը զառանցեր Գառնիկ,