Այս էջը հաստատված է

ներու ներկայությանը, հայտարարելով թե քսան օրեն, առ առավելն ամսե մը պիտի կարենար գործածել զայն:

Որոշյալ օրը ինքը անձամբ եկեր էր վերստին օգնականներուն հետ և շատ գոհ մնալով իր գործողության արդյունքեն, նորեն կապեր էր համբերության ճառ մը ուղղելով երիտասարդին: Բայց իրողությունը այն էր թե Գառնիկ չէր կրնար թևը շարժել, և մյուս բժիշկներն ալ երևելի տոքտորին մեկնելեն ետքը՝ մտերմաբար կը խոստովանեին, թե ճիշդ առաջի օրվան վիճակին մեջ գտեր էին թևը, «ոչ ավելի գեշ, ոչ ավելի աղեկ»: Երկու աղջիկները կը հորդորեին արվեստագետը Բերա իջնել մասնագետ վիրաբույժի մը խորհուրդ հարցնելու համար:

Իսկ Տիգրան, որ սկիզբեն ի վեր պնդած էր թե բժիշկներն ու վիրաբուժները չէին կրնար կոտրած անդամ մը տեղը դնել, կը համառեր իր կարծիքին վրա և կ՚առաջարկեր որ անգամ մը բերել տան քըրըքճի Մանուկ աղան, որուն իր որսի ընկերներեն մեկուն ճմլված ոտքը բուժելը աչքովը տեսած էր քանի մը օր առաջ:

Ծերունին ալ այս կարգեն շատ մը դեպքերուն ականատես եղած էր: Ուստի հարկ եղավ հավանիլ, և անմիջապես պանդոկին ծառաներեն մեկը ղրկվեցավ քըրըքճին կանչելու:

Սոֆիին եղբայրը շատ հոգ չէր ըներ իր թևին համար. ընհակառակը, կ՚օրհներ զայն, որ անակնունելի երջանկության մը պատճառ եղեր էր իրեն: Առանց այդ բարեբախտ արկածին՝ թերևս չկարենար երբեք լսել Բուբուլին սիրո խոստովանությունը, որ հոգվույն ալքերուն մեջ թաղված էր մինչև այն ատեն, և առանց այն երջանիկ պատահարին, ո՞ւր պիտի կարենար վայելել այդ պաշտելի աղջիկը ամեն օր, ամեն վայրկյան շարունակ տեսնելու հաճույքը, որով կը սնաներ ամսե մը ի վեր:

Ուստի բնավ չէր խոսեր, ամենուն ալ կարծիքը հարգելու ազնիվ տրամադրություն մը ցույց տալով այդ մասին, և քանի մը վայրկյան ետքը, երբ սենյակեն ներս մտավ քըրըքճի Մանուկ աղան, ինք էր որ ամենեն ավելի փութկոտ քաղաքավարությամբ և սիրուն ժպիտով մը ընդունեց զայն, առանց