Այս էջը հաստատված է

հանըմը, և թե որքա՛ն անիրավ էր Մանուկ աղան զայն իբրև տնավեր կշտամբելուն համար:

— Խե՞ր է, էֆենդիմ, հարցուց կեղծ անձկությամբ մը մտերմորեն բարևելով Տիգրան, որ միայն ծանոթ էր իրեն սենեկին մեջ:

Երիտասարդ Գեղամոֆ համառոտ կերպով բացատրեց անոր Գառնիկին պատահած արկածը, բժիշկներու կատարած գործողությունը և իրերու արդի վիճակը: Քրըքճին քանի տոքտորներուն անունը կը լսեր, հոնքը կը պեստեր, գլուխը կ՝ճրորեր, և իր ներքին դժգոհությանը գոնե գործունյա շարժումով մը հագուրդ տալու համար՝ գրպանեն խոշոր քսակ մը հանելով ծխադլանիկ մը կ՝օրորեր:

— Նայինք, էֆենդիմ, ըսավ վերջապես ծուխի հոռջանքներ փչելով ոգին մեջ, ու երիտասարդին մոտենալով, վարժ ձեռքով մը թևը քակեց, զննեց, մեկ քանի հարցումներ ուղղեց, ամեն մեկ պատասխանին գլուխը շարժելով, և հանկարծ տեղը դառնալով գլանիկը ձեռքը առավ նորեն:

Ամենքը լուռ անձկությամբ իրեն կը նայեին:

— Սխալ եղեր է, էֆենդիմ, սխա՛լ, գոչեց վերջաջապես ծանր ձայնով մը, և թևին ոսկորներուն, անոնց իրարու հետ ունեցած ջղային կապակցության վրա երկար ճառ մ խոսելե ետքը, անցավ իր արվեստին նրբությանց, անոնց բժշկութենե ունեցած տարբերության, տոքտորներուն իրենց չգիտցած բաներուն մեջ իյնալին, անոնց ձեռքեն ելած շատ մը վտանգները նկարագրեց, ամեն մեկ նախադասությունները, «էֆենդիմսով մը բաժնելով իրարմե: Հետո պատմեց Աստծո կամքովը իր տարած շատ մը հաղթանակները, մանավանդ երիմի պատերազմին մեջ բանալին մատուցած ծառայությունները, Սատըգ փաշային խորտակված ոտքը տեղը դնելը, Ժեներալ Պերիին մեջքին ոսկորը շակելը, Վեհ. Սուլթանին կողմե իրեն շնորհված պատվանշանը: Դեռ պիտի թվեր անշուշտ այս օրինակ նշանավոր իրողություններ, որով լի էր այդ քաջ մարդուն կյանքը, եթե վիրավոր երիտասարդը չհիշեցներ իրեն, թե ցավը կը նեղեր զինքը: