հետ ո՞ր պիտի տեսնվեին Սկյուտարի մեկ ծայրը: Գյուղեն իջնելեն ետքն ալ իհարկե պիտի շարունակեին այդ հարաբերությունները, Գեղամոֆի ապարանքին ազնվական հյուրերը անհնար էր, որ անտարբեր մնային այնքան աղվոր, այնքան ուսումնական աղջկան մը նկատմամբ, որ ջուրի պես անգլիերեն կը խոոսեր: Ապահովապես պիտիկարենար հարուստ ամուսին մը գտնել առանց դրամոժիտի:
Այս խոսքերը գետզհետե մարեր էին շրթունքին վրա, և այդ անուշերևակայությունը սաստկապես պաշարելով զինքը՝ փակեր էր աչվըները գոգցես տեսնելու համար այս բարեբաստիկ երևույթը, և տեսիլները հետզհետե անոսրացեր, ցրվեր, անհետացեր էին ու կը քնանար հիմակ անոնց քղցր տպավորույան տակ գլուխը տրորելով:
Սենեին մեջ ժամացույցին միօրինակ ձայնը կը լսվեր և Բեմպե Հանըմին խորունկ շնչառությունը որ գլուխը բարձին դրած չըլլալուն, խռպոտ խորդյունի մը կը փոխվեր տակավ: Լամպարին շողերը կուգային կ՝իյնային այդ գիրուկ դեմքին վրա, որ անցյալ գեղեցկության մը հետքերը կը պահեր տակավին այտերուն կարմիրնեչրովը, սև խիտ հոնքերովը, վայելով ճակատովը զոր հիմակ մի քանի կնճիռները կը փոթթեին, և քիչ մը լայն շրթունքներովը, որոնք կը ժպտեին այդ պահուն:
Եվ այդ ժպիտը քաղցր, սիրուն բան մը կուտարբոլոր դեմքին, որուն գլխավոր արտահայտությունը դժգոհությում էր սովորաբար:
Բեմպե Հանըմ Պոլսո այն կանանց տիպարն էր, որոնք իրենց բնավորության տկարության պատճառով ընդունակ են կքելու իրենց ամուսնին իշխանության ներքև,համակերպելով անոր հոժարությանց՝ առանց հավանելու և հնազանդելով անոնց՝ առանց իրավունք տալու. կեղծավորության դեր մը, որ քիչ մը բնական դարձած էր իրեն, և զոր հաջողությամբ կը գորձադրեր ամենուն նկատմամբ: Այդ խեղճ, ստրուկ բնավորության բոլոր հնարքը կը կայանար արտաքուստ երեվալումեջ ինչ որ չէր, և իր կրած բոլոր նվաստությանց ու զրկանքներուն վրեժը լուծելով իրմե ավելի բախտավորները