բայց այնքան չքնաղ, այնքան զվարթ, որ վիշտերու երկարատև սարիները կը հակակշռե: Կյանքի այդ երջանիկ օրն էր Լուսիկին: պատուհանեն դուրս նայեցավ. երկինքը աստղեր կային և օդին մեջ բուրումներ:
Լուսինը իր լրման մեջ դեռ նոր կը բարձրանար հորիզոնին ծայրեն հրաշեկ լապտերի մը պես կարմիր։ Լուսիկ անոր նայեցավ․ գիշերվան արևուն այդ չքնաղ ու հիասքանչ երևույթը բարի գուշակություն մը թվեցավ իրեն։
— Իմ ամուսինը պիտի ըլլա Տիգրան, գոչեց։
Կհիշե՞ք թափառական հրեային այն սարսափելի տեսարանը, ուր Ռոտեն անկողնին մեջ տվայտած ատեն՝ չկարողանալով խոսել, գրիչը կառնե և մահասարսուռ մատերովը կգրե նույն պահուն գլխուն մեջ կազմակերպած ծրագիրը, բացարձակապես միտքը դնելով առողջանալ և ապրել։
ճիշտ կյանքի և մահվան վրա իշխող այն ահռելի կերպով հզոր նայվածքը ունեին այդ սիրուն պստիկ աղջկա աչքերը, երբ կըսեր Լուսինեին նայելով շեշտակի․
— Իմ ամուսինը պիտի Ըլլա Տիգրան։
ԻԴ
Դեռ հազիվ ժամը տասներկուսը կհնչեր և ամեն կողմ կատարելապես մթնած էր արդեն նոյեմբերի մութ ու մառախլապատ օդօվ մը, որ մթնոլորտի բրա ծանրանալով կարծես երկինքը երդիքներուն վրա կիջեցներ, և երեք օր ի վեր շարունակ տեղացող անձրևեն, որ մեր տղմայն խավեր կազմված էին փողոց մեջ, անցորդներուն ու կառքերուն երթևեկութենեն հետզհետե խորունկնալով ու տարածվելով մինչև մայթերուն դրան սերմերուն ու պատերուն վրա։
Փողոցի մեջ տիրող այս ցրտին, մթին, տրտմության հակառակ՝ զվարթ շարժում մը և ջերմ ցոլքեր կխաղային Բերայի Մեծ Փողոցի մեջ, շքեղ ապարանքի մը մեծամեծ