ազատամտության ամենեն բարձր աստիճանին մեջ իսկ կթունկդրե խղճի օրենքներուն, և երբ սխալ մը գործելու դժբախտությունը ունեցած է իր անփորձության պատճառավ, ղայն իր բոլոր կյանքովը պիտիի քավե:
Այս տրտում խոհերուն մեջ են թափառելով, կրնար երկար անտեն իր աթոռին վրա գամված մնալ Բուբուլ այն գիշեր, եթե իր վարժուհին չբռնադատեր զինքը հագնվելու:Բայց այնքան մուխ գույն զգեստ մը ընտրեց, և գլուխը հարդարելու ատեն այնքան անհամբերություն ցույց տվավ, ռր սևնեկապանուհին անգամ նշմարելով հարցուց.
— Օրիորդը անհանգստւոթյո՜ւն մը ունի այս գիշեր:
— Գլուխս կը ցավի, Էլենի՛, պատսխանեց և առանց անգամ մը հայելիին մեջ ինքնզինքը դիտելու սրահ իջավ:
Սակայն իր գունթափ այտերուն այնչափ չպիտի վայլեր այն պահուն գունագեղ արդուզարդ մը, որչափ մութ շագանակագույն շրջազգեստը, որուն թացիշ թևերուն մետաքսե ցոլքն ու կակուղ ստվերները իր հոնքերուն և արտևանունքին թավիշին հետ կը շեշտեին այս փափուկ դեմքին սպիտակությունը:
Սրահին մեջ գտավ քըրըքճին իր աղջկանը հետ, որ Սկյուտարի վերջին շոգենավովը եկած ըլլալով, մյուս հրավիրյալներեն առաջ հասած էր հոն:
Լյուսի որ նախանձոտ զարմանքով մը զբաղված էր դիտելու ընդարձակ սրահին որմերն ու ձեղունը պարածածկող ոսկեթել, ծաղկենկա կերպասները, բյուրեղե թանկագին լամսլարները, սատափ, փղոսկրե և տեսակ տեսակ փայտերե քանդակված կախդարակներու մեջ զետեղված զանազան գեղորոշները, հնությունները բույսերը, մեծահռչակ նկարիչներու հրաշակերտները, սրահակներ, չինական պատկերներ ներկայացնող ծանրագին օթոցները, աթոռներու, թիկնաթոռներու , ոտնաթոռներու, հաղարումեկ ձևակերպությունները. երկար, կլոր, ձվաձև, քառակուսի, միաթև, երեսուն, թավալուն, ցածաստիճանավոր նստարաններու և սեղաններու բոլոր քմահաճ նորությունները, ոսկեզօծ, եռոտանի ծաղկոցները, ասղենկար բարձերը, հովբեկները, և դեռ շատ մը սիրուն,