Այս էջը հաստատված է

Բուբուլ կը վշտանար և կսպասեր որ վերջը գա այս խծբծանքին, բայց տեսնելով, որ ավելի կծու կը դառնա.

— Կաղաչեմ, Տիգրան, ըսավ, շնորհք ըրե՛ք Լյուսիին քով երթալու, խեղճ աղջիկը մարդ չճանչնալուն առանձին մնացեր է, գոնե մեկ քանի անձերու ներկայացուցե՛ք զինքը:

— Երթա՛մ, բայց ո՞ւր է չեմ տեսներ կոր:

— Սա դիմացը վառարանին ձախ կողմը, թիկնաթոռին վրա:

Այդ պահուն գառնիկ սրահ մտավ. իր սև ռըտենքոթին մեջ ուղիղ, շնորհալի հասակով, կաթնագույն փողկապին մեջեն ազնվասիրտ սիրուն դեմքովը այնքան հրապուրիչ էր, որ զորապետը հարցուց.

— Ո՞վ է սա:

Օրիորդ Գեղամոֆ ներկայացուց զայն դողդոջուն ձայնով մը հայտնելով, թե Սոֆիին եղբայրն էր. զորապետը շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ անոր, և պահ մը իրարու հետ խոսակցելե ետքը, երբ երիտասարդը հեռացավ.

— Սա ալ մեր Միքել Անճելոն է. նաև մեր սրահներուն ամենեն տիսթենկե քավալիեն, բայց այն պայմանով, որ փողկապին ու ձեռնոցներուն գինը քույրը կը վճարե, ըսավ Տիգրան:

— Ինչպես ձերին ալ ձեր հայրը, ավելցուց Բուբուլ առաջին անգամ ըլլալով ինքզինքեն ելած և աչվըները արցունքով լեցված:

— Իրա՛վ, մոռցա որ արվեստագետներուն դպչելու չի դար ձեր առջև վասնզի դուք ալ անոնց դասեն եք:

— Օրիորդը ձեղմե խնդրեց, որ երթանք տիկնոջ մը քով, վրա բերավ զորապետը, տեսնելով որ խոսակցությունը ծանր կերպարանք մը պիտի առներ:

— Հա՜, երթա՛մ, ըսավ ու դեպի քըրըքճիին աղջիկը ուզզվեցավ:

Քանի մը վայրկյան ետքը ընթրիքին պատրաստ ըլլալը կը ծանուցվեր, և օր. Լյուսի իր թևը Տիգրանին տված ճաշարան կը մտներ:

Ճաշարանը ընդարձակ սրահ մըն էր գրեթե կլոր, որուն