Այս էջը հաստատված է

բռնաշունչ, և ջուրն ու ամպերը, օդն ու այեր իրարու խառնված դժոխային պար մը կը կազմեն, ողբակոծ:

Ճիշդ այդպես եղավ Գառնիկին հոգին: Վայրկյանի մը մեջ անցավ ցավերու խորերեն տրտմության անդունդը, և գահավիժեցավ վրեժխնդրության կատարներեն հուսահատության վիհը: Դալկացավ, քստմնեցավ և սեղանատունեն դուրս նետվելով՝ անհետացավ գնաց աննշմար:

Հե՜ք Բուբուլ, տա՛րաբախտ անբիծ աղջիկ. իր բուն տառապանքեն ավելի անոր տրտմութենեն վախցավ, անոր հուսահատութենեն սկսավ դողալ, և ինքզինքը կորսնցուցած՝ մնաց իր աթոռին վրա հեզուսված:

Հակառակ սրտին անձկության, հարկ եղավ երկար ատեն սպասել հրավիրյալներուն սեղանեն ելլելուն, որմե ետքը ինք ալ դուրս վազեց և ըստ դիպաց սկսավ քալել ապարանքին մեջջ, առանց ընելիքը գիտնալու:

Ամեն մարդ սրահը անցած էր արդեն և սուրճ կը խմեր: Առանց մեկուն հանդիպելու իրենց հարկը տանող սանդուխեն ելավ ու մատենադարանեն անցնելով` զարդասենյակը մտավ: Հոն աթոռի մը վրա ինկած կ'արտասվեր Գառնիկ, և Սոֆի անոր քով ծունգի եկած մխիթարել կը ջանար զայն:

— Ա՜հ, չէ՛, ալ ամեն հույս կորսված է ինծի համար, կ'ըսեր երիտասարդը հեծկլտանքով:

— Բան մը կորսված չէ, գոչեց Բուբուլ, վասնզի կը սիրեմ զքեզ և չպիտի ամունանամ Տիգրանին հետ:

— Եվ ես առանց խղճի խայթի պիտի կարենա՞մ ընդունիլ այդ զոհողությունդ, պատասխանեց երիտասարդը այդ անուշ ձայնեն սթափելով:

— Զոհողություն մը չէ ամենևին, Գառնի՜կ, այլ նույնիսկ հոգիիս ամենեն սաստիկ բաղձանքը, հարեց նորատի աղջիկը այնպիսի հուզյալ ձայնով մը, որուն անկեղծությանը վրա անհնար էր տարակուսիլ:

Այն ատեն երիտասարդը ինքզինքը ժողովեց, արցունքը սրբեց, և սկսավ բացատրել թե ինքը հարստություն չունենալուն չպիտի կարենար արժանավայել դիրք մը ընծայել իրեն,