Այս էջը հաստատված է

մտել էր, սակայն իր սրտին սաստիկ տագնապներեն չարչարվելով մինչև լույս չէր կրցեր աչք փակել:

Առջի իրիկունը, իր զարդարանին մեջ Գառնիկին հետ առանձին տեսակցած պահուն՝ հաստատապես խոստացեր էր անոր հետևյալ օրն իսկ հայտնել զորապետին, թե չէր ուզեր ամուսնանալ Տիգրանին հետ: Բայց ի՞նչպես պիտի համարձակեր այդ հայտնությունը ընել: Եթե համարձակեր այդ հայտնությունը ընել: Եթե համարձակեր իսկ, ի՞նչ հետևանք պիտի ունենար: Որքա՜ն դյուրին է խոստանալ ամենեն անհնար բաներն իսկ սիրելի անձ մը մխիթարելու համար, բայց զանոնք գործադրե՞լ...:

Արդարև, բոլորովին սփոփվեր և հուսալից բաժնվեր էր իրմե Գառնիկ առջի գիշերը: Անոր բոլոր ցավերն ու մտատանջությունը հաջողեր էր փարատել օր. Գեղամոֆ զանոնք իր վրա առնելով և գոհ էր այդ մասին: Բուբուլին չափ խելացի աղջիկ մը, եթե քիչ մը պակաս զգայություն ունենար, այդպես չպիտի վարվեր անշուշտ, և լոկ բառով մը, սոսկ խոստումով մը չպիտի քանդեր իր ապարանքին շենքը այնքան հաստատուն, այնքան փողփողուն:

Ոչ մտքի անձկություն ուներ ան այս ծանրակշիռ պարագան չխորհելու համար, ոչ ալ սրտի տկարություն՝ հակառակ իր զգացմանը որոշում մը տալու համար: Ուստի զղջացած չէր իր խոստման մասին, այլ զարմացած: Այնքան հանդգնություն, այնքան ուժ ո՞վ գիտեր էր:

Խորասուզված մնաց ընդերկար այդ տագնապահույզ խորհուրդներուն մեջ, և քանի իր սրտին ու մտքին խորը իջավ, այնքան ավելի սեր գտավ հոն Գառնիկին համար, և համոզվեցավ, որ ամեն բանի կրնա դիմանալ բացի զայն կորսնցնելու գաղափարեն:

Ժամանակը եկած հասած էր վճռական քայլ մը անելու, բայց ի՞նչպես...: Հեք աղջիկը ո՞վ ուներ իրեն աջակից այս փոշոտ ուզիին մեջ: Բան մը չէր կրնար հուսալ Սոֆիեն այս պարագային, քանի որ Գառնիկին քույրն էր ան: Մայր մը միայն կրնար ազատել զինքը այս դժվարին կացությունեն, և, ավա՜ղ, ճանչցած չէր բնավ մայրական գորովը անսպառ: