Այս էջը հաստատված է

Եթե կենդանի ըլլար իր մայրը, անոր փորձառությունը պիտի կազմեր նորափաթիթ աղջկան դաստիարակության հիմը:Անոր փորձ նախազգուշությունը չպիտի հավաներ թերևս իր աղջկան ճակատագիրը այնքան կանուխ կաշկանդելու ամրակոռ շղթաներով, և հսկելով անոր ամեն քայլին վրա, չպիտի հանձներ Գառնիկին քմահաճ կիրքերուն անոր հավատարիմ ու բոլորանվեր հոգին, խեղդելով հոն այդ ահավոր սիրույն նորածիլ ընձյուղը, որ անոր կյանքին բոլոր աղետքը պիտի կազմեր:

Տխուր մտածումներու այս խառնաշփոթ հաջողության մեջ մինչև լույս տվայլտելե ետքը, հոգնած պարտասած, աչվըները փակեց. և քունը, դժբախտ մարդկության այդ գթոտ բարեկամը, եկավ տարավ զայն դեպի լուսապայծառ աշխարհ մը, երազներու աշխարհը:

Հոն իր մայրը տեսավ Բուբուլ դեղազվարճ պարտեզի մը մեջ, որ խաղաղ դեմքով մը կը ժպտեր իրեն. ճերմակ աղավնիներ կը թռչտեին շուրջը, և անոշ ձայն մը կը լսվեր հեռվեն իր սիրած երգերեն մեկը գեղգեղելով:Բուբուլ ծունգի գալով մորը ոտքերուն փարեցավ, և ան թևերուն մեջ առավ զինքը ու համբույր մը դրոշմեց ճակտին վրա, այնքան ջերմիկ, այնքան գորովալից, որուն նմանը ստացած չէր երբեք, և զօր հիշեց հետո միշտ իր կյանքին մեջ: Երբ գլուխը վեր առավ, մայրը միշտ ժպտելով բարձր լեռ մը ցույց տվավ դիմացը:Եվ տեսավ նորատի աղջիկը Գառնիկը արևուն շողերուն մեջ իր անդիմադրելի շնորհներովը պաշտելի:Անհուն հեշտություն մը ծավալեցավ իր բոլոր անձին վրա, և դողդղալով հարցուց մորը թե կը ճանչնա՛ր ձայն:

— Նշանածդ է, պատասխանեց, գնա՛, աղջի՛կս, հոն այս բարձր լերան վրա պիտի կատարվի ձեր հարսանիքը. մի՝ սպանեցիր զինքը. շատ տառապեց քեզի համար:

Երբ դարձավ Բուբուլ իր մայրը ողջագուրելու համար, արդեն աներևույթ եղած էր այն, և պարտեզը խավարած, երգերը լռած էին: Ինքը մինակ մնացել էր աղջմուղջին մեջ:Սակայն հեռուն հորիզոնին ծայրը կ՝ երևար միշտ Գառնիկին դիմաստվերը ամպերուն և արևուն վարանոտ բարեկամներուն