մեջ սիրավառ ժպիտով մը իրեն նայելով անդադար: Ուստի ճամբա ելավ նորատի աղջիկը մագլցելով ժայռերուն վրայեն, որոնց փուշերը կը խայթեին ու կ՝արյունեին իր ձեռքերն ու ոտքերը, բայց կը քայ;եր հետզհետե ավելի համակվելով այն անդիմադրելի զգացողությունը զոր ուներ միշտ երիտասարդին տեսքը իր վրա: Փոսերե, ճահիճներե անցավ մինչև կես մեջքը թրջվելով զինքը հրապուրող պատկերներին նայելով անդուր: Քանի կը հառաջանար, այնքան կը դժվարանար ճամբան, օձեր, կարիճներ, գազաններ վրան կը լեցվեեն ամեն կողմե, բայց զարմանալի հրաշքով մը, որ երազի մեջ միայն կը պատահի, չէին կրնար վնասել իրեն. ան այն դարձյալ կը քալեր հետզհետե ավելի կազդուրված սիրո արբեցությամբ, և ամեն անգամ, որ մոտեցած կը կարծեր դյութիչ պատկերին, կը տեսներ, որ դեռ դարևանդ մը կար ուրկե պետք է մագլցիլ, կամ վիհ մը ուրկե պետք էր գահավիժիլ: Հասավ վերջապես: Հոգնած չէր բնավ, թեև մարմնին բոլոր մասերեն արյուն կը հոսար: Կը սիրեր. հիմարի պես կը տենչարիր սիրելվույն գիրկը նետվիլ, ուրիշ բան չէր երևյալ աչքին, բայց միայն գրկիլ զայն ու մեռնիլ, և արբշիռ բոցավառ, երջանիկ թևերը բացավ: Ավա՜ղ, ստվեր մը, օդային տեսիլք մըն էր, որ մարեցավ, սլացավ, խույս տվավ իր գրկեն:
Խորունկ հառաչանքով մը արթնացավ խեղճ աղջիկը ցուրտ քրտինքներու մեջ: Գլուխը ծանր էր, աչքերը ոըռած, և անկողնին մեջ դարձած պահուն մեջքին վրա ցավ մը զգաց: Բոլոր մարմնովը կը դողար. «Գառնի՜կս, Գառնի՜կս, կը հեծեր, ի՞նչ պիտի պատահի միզի…»:
Ալ կարելի չէր անկողնին մեջ մնալ. ցատկեց ելավ. և ցուրտը սաստիկ ըլլալուն՝ այգազգեստ մը առավ ուսերուն վրա, ու գնաց հուշիկ բացավ Սոֆիին սենյակին դուռը, որ իրենին հետ կը հաղորդակցեր:
Ոչ ոք կար հոն, նորատի աղջիկը ելած ըլլալու էր: Նորեն իր սենյակը դարձավ, ուզեց ժամը քանին ըլլալը հասկնալ, ժամացույցը կեցած էր և օդը՝ մառախլապատ: Զուղեց սենեկապանուհին կանչել, ինքնիրեն հագեցավ ու շուտով վար իջավ: