Այս էջը հաստատված է

կիրթ մարդը մեկ վայրկյանի մեջ տեղի տված էր վայրենի մարդուն, որուն խմորը ուներ արդեն:

Բուբուլ իր աթոռին մեջ թաղված՝ անէացած էր կարծես, աչվըները մեռելի մը անթարթ, անգիտակից նայվածքը ուներ հիմակ, և դեմքը կապարի գույն ստացած էր:

Այլևս ոչ խոսիլ կը համարձակվեր, ոչ ալ ինքզինքը պաշտպանել, բայց տեսնելով Տիգրանին կատաղորեն հեռանալը, տեղեն ելավ, և երկու ձեռքերը միացնելով գոչեց արտասվագին.

— Ահ, զա՛րկ, սպանե զիս, բայց հորս բան մի՛ րսեր, կը պազտտի՛մ:

Ո՞ւր էր այն վես, այն խրոխտ աղջիկը: Իր հանցանքին բերանը տակ ընկճված ողորմելի էակ մը դարձեր էր մեկ րոպեի մեջ, և ճշմարիտ մեղապարտի մը պես կը գալարվել ու կ՚արտասվեր:

Թշնամանված նշանածը առանց պատասխանելու՝ թևովը հրեց զայն քովեն հեռացնելու համար, որ գնաց վերստին ինկավ իր աթոռին վրա, իսկ ինքը դուրս ելավ սրահեն վիրավոր վագրի մը պես գոռալով ու մռնչելով որոտընդոստ:

Բուբուլ լսեց պ. Գեղամոֆին սենյակին մեջ անոր գոռում գոչումը, ուզեց ինք ալ երթալը հորը ոտք իյնալ, որ ներև իրեն, բայց չկրցավ: Պահ մը ետքը դռներու բացվիլն ու մեծ շառաչմամբ փակվիլը լսեց. հետո, սանդուխին վրա արագ ոտնաձայն մը՝ և հուսկ ուրեմն ծանր բանի մը գետին իյնալը՝ ծերունուվույն խուցին մեջ: Ա՛լ չկրցավ իր տեղը կենալ, դուրս ելավ հասկանալու համար թե ի՛նչ պատահեր էր:

Ոտքերը կը դողդղային, ծունգերը կը կթոտեին, բայց կրցավ մինչև հորը սենյակին դուռը երթալ, ուրկե նոր մեկներ, սանդուխեն վար իջեր, փողոցին դուռը կը բանար Տիգրան մոլորած, խիզախ, անկերպարան:

Վարեն ծառաներ այդ անկումը լսելով, հոն դիմած էին, Բուբուլ անոնցմե առաջ ներս նետվեցավ:

Սոսկալի բան. ծերունին երեսի վրա գետինը փռված էր զգայագիրկ: