— Վա՛խ,հա՛յրս, աղաղակեց դեռատի աղջիկը և նվաղած ինկավ անոր քով:
ԻԶ
— Ի՜նչ աղետալի դիպված, կ՝ըսեր տիկին Միապետյան:
— Ուրո՞ւն մտքեն կ՝անցներ անցյալ գիշեր, որ փոխնակ հարսանիքի, հուղարկավորության մը ներկա պիտի գտնվերնք հոս, կը պատասխաներ օր Աստեղյան:
— Գոնե Բուբուլին հիվանդությունը թեթև բան մը ըլլար, կը հարեր օր Կիրակոսյան:
— Դժբախտաբար բժիշկը «Հարյուրին իննըսուն հույս չկա» ըսեր է, կը հավելու Թորոս Պեյին կինը:
— Խե՜ղճ աղջիկ, կը շարունակեր տիկին Միապետյան, մեկենիմեկ օ՞նչ եղավ ասոնց: Դեռ երկեւ օր առաջ երկունքն ալ ողջ առոջ էին:
Հետո, երեսը անդին դարձնելով տիկին Թորոս Պեյի ականջն ի վար փսփսաց.
— Խոսքը մեր մեջը. կ՝ըսվի, թե երկու նշանածներու միջև սարսափելի կռիվ մը տեղի ունեցեր է. Տիգրանը նշանը ետ ընել ուզեր է, ասոր վրա Բուբուլ դող ելլելով հիվանդացեր է:
— Ես ալ ուրիշ կերպ իմացա, բայց չեմ ուզեր, որ խոսքը ինձմե ելլա: Բուբուլը սիրահար մը ունի եղեր, ատիկա Երևան ելլելով, հորը կաթված իջել է:
— Ո՞վ կրնա ըլլալ այդ սիրահարը:
— Չե՞ս գուշակեր:
— Բնա՛վ:
— Գումարյանն է, կ՝ըսեն:
Այս և ասոր նման խոսքեր տեղի կ՝ունենային ցած ձայնով Գեղամոֆի ապարանքին ընդունելության սրահին մեջ, ուր երկու օր առաջ հավաքված էին միևնույն անձերը այդ մեծահամբան ընտանիքին երջանկության տեսարանին վրա հիանալու համար: Միևնույն հանդիսականներուն էին, միևնույն տեղը. պարագաները միայն փոխված էին, և փոխանակ