Այս էջը հաստատված է

հանկարծ, ծավալելով և լայն ճաճանչային լույսովը ողողելով Բուբուլին հալած դեմքը:

Աննյութ, եթերային նրբություն մը կը տարածվեր իր պատկերին վրա, և նայվածքը անզոր ու մեղմ, անուշ բան մը ուներ, որ իր առողջության պատկերն՝ լճակի մը ջուրերուն մեջեն աներեշ անդրադարձությունն էր կարծես: Ճրագի հետին բոցը սենյակը լուսավառեր էր, շլացուցիչ կրակի գույնով մը այրելով աշտանակին բերանը ՝ գրված թուղթե բազմակը: Սոֆի հանկարծ ասդին դարձավ պատուհանեն. Գառնիկ աչվըները բացված, երկեւնքն ալ միևնույն շարյմամբ վազեցին զայն մարելու:

— Ո՞ւր եք, հարցուց Բուբուլ նվաղոտ ձայնով մը:

Առաջին անգամ էր, որ այսպես հանդարտ խոսիլը կը լսեին անոր հիվանդանալեն ի վեր, վասնզի տենդի պահուն կը բանդագուշեր միայն, և հանդարտ եղած ատեն բացարձակ լռության և անշարժության մեջ թաղված կը մնար անհարիր, ոչինչ լսելով և ոչինչ զգալով կարծես: Իբր թե իր հոգին ու մարմինը մինագամայն դադրած ըլլային իրենց մշտահույզ կարողություններեն:

— Հոս եմ Բուբուլ, պատասխանեց Սոֆին, մինչ Գառնիկ քանի մը հեռանար իր տեսքովը զայն վրդովելե վախենալով:Բյիշկը պատվիրած էր ամեն տեսակ հուզումե զերծ պահել զայն, մինչև, իսկ հաճույքե մը, ուրախութենե մը:

Հիվանդը իր նայվացքը շուրջ սենյակի մեջ և Գառնիկին հանդիպելով կանգ առավ: Զվարթ յպիտ մը սահեց շրթունքին վրայեն, և աչվները գերագույն աշխուժով մը փայլեցան պահ մը, հետո սկսան վերստին թափառիլ սենյակին բոլորտիքը կարծես մեկը խուզարկելով, և դեմքին հանդարտ, մեղմ գիծերը հետզհետե կը կծկվեին անձկության ցավագին արտահայտությամբ մը:

— Ո՞ւր է հայրս, հարցուր:

Քույր ու եղբայր իրարու եսես նայեցան շփոթած:

Հանկարծ հիվանդին մեջ խորհելու, հիշատակներու իրարանցում մը տեղի ունեցած. մոռացված անցյալ մը կը մոտենա