Երիտասարդին օգնությամբ սանդուխեն իջավ. այլևս ծովուն վրա էին, կը հառաջանային դեպի շոգենավը:
Երկու ձեռվըները կը դողդղային Գառնիկին ձեռքերուն մեջ, սարսուռ մը կը ծավալեր բոլոր մարմնին վրա, ակռաները կը կափկափեին այն բուռն ճիգերեն, զորս ի գործ կը դներ արցունքը զսպելու համար:
— Դուն կը մսիս կոր, Բուբո՛ւլ, ըսավ Սոֆի, շալ մը տալով անոր ուսերեն վրա:
Արդարև խեղճ աղջկան բոլոր անդամները կը սրսփային և դեմքը մարմարի գույն առած էր:
Բուբուլ շալին փաթթվեցավ անգիտաբար, հետո հանկարծ ջղային շարժումով մը զայն մեկդի նետելով.
— Ա՛հ, կ՝այրիմ, կ՝այրիմ կոր, գոչեց աղիողորմ ձայնով մը ղոր հեծկլտանքներ խեղդեցին: Այտերը, ճակատը հրաշեկ գույներ ստացան, և ինք բարեկամուհվույն դառնալով հարեց:
— Ա՛խ, չեմ կրնար այս շալով կենալ, գիտես թե ինչ օրեր կը հիշեցնե ինծի, քանի վրան նայիմ քաջությունս կը պակսի:
Այդ շալը Գառնիկ գնած էր իրեն:
— Կ՚աղաչեմ, Բուբո՜ւլ… գոչեց Գառնիկ հուզված:
Բուբուլ ճիգ մը ըրավ արցունքը ղսպելուև մնաց անշարժ ու գլխիկոր, սպասելով որ երիտասարդը ավարտե իր խոսքը, որ խնդրե իրմե ետ դառնալ:Բայց ինչո՞ւ չէր արգիլեր զինքը, ինչո՞ւ կը թողուր որ մեկնի: Ո՞վ էր օտար մարդը, որուն ձեռքը կը հանձնեին ղինքը անծանոթ տեղ մը տանելու համար. հեռու, հեռու իր սիրելիներեն:
Կը զարմանար թե ի՛նչպես ինք ալ կրցած էր հավանիլ այդ հիմարության, և կը խորհեր տակավին թե ամեն բան վերջացած չէր: Դեռ միջոց կար վերջին որոշում մը ետքը այլևս չպիտի գտներ իր ձեռքերուն մեջ, և այդ ահագին գատարկության գաղափարը կը զահանդեր զինքը: Այս հուսաբեկ խոկմանց մեջ հասան նավուն քով:
Իտարեի Մախսուսեի Շահպեր շոգենավն էր, որ պիտի մեկներ Մուտանիա՝ Պրուսայի նավահանգիստը: Իրենցմե