Այս էջը հաստատված է

— Իրա՛վ, անսիրտ եմ եղեր ես, ըրածս չեմ գիտեր: Չէ՛, չեմ կրնար այս վիճակիդ մեջ թողուլ քեզի, մինչև Պրուսա հետդ կուգամ, թո՛ղ ինչ կ՝ուզե ըլլա:

Եվ ետ դարձավ այս հեղակարծ որոշումը իմաց տալու քրոջը:

— Ի՞նչ կ՚ընես, զավա՛կս, գոչեց հայրը անուշությամբ, ատոր վերջը չի դար. տունեն բաժնվեիք նե ասկե աղեկ կ՚ըլլար: Պրուսա ալ գաս նե նորեն ըլլալիքդ աս է: Ատոր մարդ կը դիմանա՞: Ինքզինքդ չես մեղքնար նե աղջիկս մեղքցի՛ր, գիտես թե հիվանդութենե նոր ելած է:

— Բայց այս վիճակին մեջ ինչպե՞ս թողում երթամ:

— Տղա մի՛ ըլլար, ես ասանկներ շատ տեսա:Մինակ մնալու ըլլա նե ինքզինքը կը ժողվե, դուն առաջ հեռնալդ նայե՛, ես քովը չե՞մ:

Գառնիկ հուսահատութենեն ձեռքը գլխուն զարկավ:Թերևս Պրուսա երթալ դառնալու համար պետք եղած դրամն ալ չուներ քովը:

Բումուլ անոր հուղումը տեսնելով իր վիշտը մոռացավ:

— Գնա՛, Գառնիկ, սերդ ուժ պիտի տա ինծի համբերելու:

Հետո խիստ ցած ձայնով մը հարեց.

— Ցմա՜հ, աղաղակեց Գառնիկ դեռատի աղջկան ձեռքը իր սրտին վրա սեղմելով, իբր թե անոր կրակը շաշափել տալ ուզեր անոր. և Արթին աղային դառնալով ըսավ.

— Հա՛յր, կը պաղատիմ, աղեկ հոգ տար Բուբուլիս, քեզի հանձներ եմ հիմա բոլոր կյանքս ու հագիս:

Նավաստիներուն աճապարող գոչյունները կը կրկնապատվեյին:

— Շուտ ըրե՛, Գառնիկ, շոգենավը շարժիլ սկսավ, աղաղակեց Սոֆի վարեն:

Երկու նշանածները իրարու ձեռք սեղմեցին վերջին անգամ առանց բառ մը ըսելու:

Բուբուլ իր արտասվաթաց թաշկինակը տվեր էր անոր այդ ձեռքերու հպման միջոցին, և Գառնիկ զայն իր շրթունքին