Այս էջը հաստատված է

գործադուլի ժամը կ՚ավետեր: Այրերը շուկայեն կը դառնային, տղաք՝ դպրոցեն, ծերունիներ՝ եկեղեցիեն:

Կես ժամ ետքը, փողոցներուն մեջ մարդ չէր մնացած, քաղաքը իր անշարժության մեջ թաղված էր:

Արթին աղա իր աղջկանը հետ իջավ բավական մեժկակ տան մը առջև, որուն դուռը, ըստ տեղվույն սովորության. բաց կը կենար: Հողե բակին մեջ մարդ չկար, մութը կը տիրեր արդեն: Բուբուլ մեքենաբար հորը հետևեն կ՚երթար առանց հարցում մը ընելու:

— Քրոջդ տունն է ասիկա, ըսավ Արթին աղա, աս գիշեր հոս կերակուրի պիտի կենանք, բեռևրը շիտակ տուն ղրկեցի, ետքը մենք ալ պառկելու կ՚երթանք:

Եվ ձեռքովը մեկ քանի հարվածներ տվավ սանդուխին բազրիքին «Հոռի՜բ» կանչելով:

Հանկարծ գյուղական փայտե սանդուխը դղրդեցավ, և վայրկյան մը ետքը նորատի կին մը Երևան ելավ ձեռքը ճրագ մը բռնած:

— Ո՞ւր եք, հարցուց Արթին աղա տաճկերեն լեզվով, վասնզի տեղացիք բնավ հայերեն չեն հասկնար, քույրդ բերի, չէի՞ք գիտեր թե այսօր պիտի գայինք:

— Հա՜ա, պատասխանեց Հոռիբ հաստատական ձևով գլուխը շարժելով, և աշտանակը Բուբուլին երեսին բռնեց զայն տեսնելու համար, հետո, վե՛ր ելի՛ր, ըսավ անտարբեր ձայնով մը:

Բուբուլ իմացեր էր իր հորմեն թե երկրերդ ամուսնեթենեն աղջիկ մը ունեցած էր, ան ալ որբ էր իրեն պես, այդ աղջիկը Հոռբին էր: Ուզեց ողջագուրել զայն, իրեն վիճակակից այդ քրոջ նկատմամբ համակրանքմը զգացած ըլլալով կանխավ, բայց հորը ետևեն սանդուխին մինչև կեսը ելեր էր ան արդեն, և Գողամոֆի տարաբախտ որդեգրուհին խարխափելով հետեվեցավ անոր՝ խարխուլ աստիճաններուն վրա կոխած ատեն պատերը բռնելով:

Վերը, քառակուսի ընդարձակ սենյակի մը մեջ, որուն տախտակամածերը սև կապերտով ծածկված էին, երկար բազմոցին վրա խոշար կին մը նստած էր մութ գույն շալվարով,