Այս էջը հաստատված է

արևմուտքեն Արբասլըքի և Կյոլճյուկի բլուրները, Հյուսիսեն էտիլերի և Հարավեն Գըրգլարի ամեհի բարձրավանդները, և որոնք ամենքն ալ Էրթողրուլի դյուցազնական հիշատակներով լեցուն՝ ուխտատեղիներ դարձած են հիմա Թուրքերուն իրենց պատմական ավանդություններով:

Հանկարծ գործարաններուն սուլակները սկսան ձայնել հետզհետե. կեսօրվան գործադուլի նշանն էր, և գույնզգույն շալվարներ հագած կիներ երամ-երամ ի հայտ եկան երկար օձապտույտ փողոցներուն մեջ, ճերմակ մարմաշե լաչակներ գլուխնին առած, որոնց ծայրերը կծածանեին ետևին իրենց քայլափոխին հետ, բոպիկ ոտքերն երսանկներու մեջ, վիզերնին ընդհանրապես ոսկիի շարքերով զարդարուն, կեղծ մազերու զույգ մը հյուսք ետևնին շարժվելով՝ կվազեին, կպոռային, շատերուն բերանը ծխագլանիկ մը, ամենքն ալ արևեն այրած,ու կերթային տուն իրենց ստամոքսը լեցնելու ինր որ գտնեին:

Շատերը տուներնին իրենց ուտելիքը պատրաստող մեկը չունեին:Մայր մը կամ կեսուր մը չունեցողները իրենք պիտի հոգային իրենց սնունդը, և շատ անգամ ցամաք հացի կտորով մը ստիպված էին գոհանալ: Ոմանք երեք չորս պղտիկ տղաք կգտնեին տունը դպրոցեն դարձած, և անոնց կերակուր տալ պետք էր. ուրիշներ գործատուն դրանը առջին կգտնեին իրենց դիեցիկ երեխան, զոր ինը տարեկան աղջիկ մը՝ իրենց քույրը կամ զավակը, բերած էր, չկարենալով դիմանալ սովալլուկ տղուն աղաղակներուն:Եվ կնստեին դրանը սեմին վրա իրենց դատարկ ստինքեն կաթիլ մը կաթ ջամբելու ողորմելի մանուկին որ երկու ձեռքերով կը փաջամբելու ողորմելի մանուկին որ երկու ձեռքերովը կը փաթըթվեր անոր, և անցնող դարձող կտեսնեին այգ մերկալանջ կինը, անգիտակից իր սեռին ամենեն սուրբ, ամենեն նվիրական զգացմանը, ամոթխածության:

Ուրիշներ հազիվ տուն հասած՝ հողե սափոր մը կռնակնին աղբյուր կերթային ջուր բերելու, մինչև իրենց այրերը կամ եղբայրները՝ եթե տունը դատարկ նստած ալ ըլլային, ամենափոքրիկ օգնություն մը չէին ընձեռեր անոնց: Աշխատության պարտքը ինչպես նաև իշխանության: