եղունգները կցուցնեին թե անոնցմե բոլորովին տարբեր միջավայրի մեջ մեծցած աղջիկ մըն էր:
Ոչ տեղացվոց դիտողությունները, որ կծու, ծաղրական ակնարկությունները չէին կրցեր ազդեցություն ունենալ Բուբուլին վրա, որ երկու տարիի մոտ ժամանակ հետերնին ապրելով ու հետերնին աշխատելով հանդերձ, չէր ուզեր մոռանալ իր դաստիարակության և սովորությանց էական օրենքները, և հպատակելով իր ճակատագրին, համակերպելով բախտին իր դեմը հանած բոլոր դժնդակ պարագաներուն, միշտ բարձր մնացած էր՝ նյութապես իրմե բարձր այդ կիներեն և անտարաբեր նայվածք մը բավական էր որոշելու զայն տեղացիներեն:
Խե՜ղճ Բուբուլ, չուներ այլևս իր զվարթ ու աշխույժ կերպերը կորսնուցացած էր մտքի ու վարմունքի ազատությունը, դեմքին թարմ գեղեցկությունը. բայց անոնց փոխան բան մը ստացած էր որմե զուրկ էր իր կյանքի առաջին շրջանին մեջ, վիշտերու փորձառությունը, թշվառության մեջ արիությունը, ուր իր առաքինության համար ունեցած անկեղծ սերը գործնապես կապացուցաներ ամեն օր:
Մինակ կքայլեր փողոցին մեջ, բնավ սրտի ընկեր մը չունենալով այդ ամբոխին մեջ, ուր շրջակա գյուղերին Քյուբլիցի, Պաշ-Քյոյցի հույն աղջիկներ լեցուն էին: Միշտ քաղցր, միշտ բարի եղած էր ամենուն հետ, երբեք մեկուն հետ մտերիմ:
Իր պանդխտության առաջին տարին մեծ ճիգեր լրած էր իր քրոջը, Հոռիբի սրտին մոտենալու, և փափկորեն կրթության, մաքրության ու կարգավորության, օրինակներ տալու անոր. բայց տգետ անձերու բնական ինքնահավանությամբը ծաղրած էր ան զինքը և իրեն ցույց տված համակրության մեջ իր ամուսինին հաճոյանալու բաղձանք մը գուշակելով, հեացած էր անկե: Բուբուլ ալ ստիպվեր էր վերջապես հրաժեշտ տալ այն անուշ հույսին զոր կտարածեր իր հեք զգայուն սրտին մեջ քրոջը գորովանքին նկատմամբ, առանց անոր անիրավ երկյուղներուն մասին կասկած մը ունենալու: Հիմա շատ քիչ կտեսնեին զիրար, վասնզի տարբեր գործարաններու մեջ կաշխատեին, և ամեն անգամ որ առիթ ունենային