Այս էջը հաստատված է

համար․վանսզի հիվանդանալեն ի վեր շատ բանի կփափաքեր և բնավ չէր ուտեր, ու այնքան տկարացած էր, որ սեղանին վրա խմած կես գավաթ ջրախառն գինիեն ազդվելով՝ աչվըները փակվեցան սուրճը առնելե առաջ։

Բուբուլ աներ գլխուն ներքև բարձեր տեղավորեց․ վերմակը ոտքերուն վրա ծածկեց, ու ինքը գնաց սենյակին մեկ խորշը դրված գրասեղանի առջև նստավ փայտե աթոռի մը վրա, թուղթ մը հանեց կուրծքեն, և գլուխը երկու ձեռքերուն մեջ առնելով սկսավ կարդալ։

Այն օրը, դեռ պահ մը առաջ զայն ստացած էր վարը։ Ամառվան մեջ սուրհանդակը կանուխ կհասնի ընդհանրապես․ և Գառնիկին այդ նամակը կարժեր, որ ժամանակեն առաջ իր պաշտելիի ձեռքը անցեր։ Քանի ընթերցումը առաջ կտաներ, տենդոտ կրակներ, արսուռներ կուգային կանցնեին իր հյուծյալ դեմքին վրայեն, և խորասուզված իր հուզման մեջ կկենար հոն, զինքը տակնուվրա ընող նամակը միշտ աչքի առջև։

Այդ այն նամակն էր, որուն ակնդետ կսպասեր երկու տարի ի վեր, այն նամակը, որ կյանք պիտի ավետեր իրեն, և, որ փոխանակ զինքը ուրախացնելու, փոխանակ իր սրտին սուգն ու կսկիծը փարատելու, տխուր խռովություններ կբերեր իրեն հիմա։ Նամակը համառոտ էր, իր նախորդներից ավելի կարճ, երկու երես հազիվ լեցված էր գերմանական ընտիր փոքրիկ թղթի վրա, որեւն վերի ծայրը Գառնիկի անվան սկզբնատառերը դրոշմված էին կապույտ գույնով վայելուչ զարդագծի մը մեջ ոլորուն, և Էլիոթոորի նուրբ բույ մը ուներ,որ սիրելի հոտն էր բուբուլին։ Եվ այդ շքեղ, սիրուն թղթիկը կուգար իրացնել տարաբախտ աղջկան սրտին միակ անհուն երազը։

Գառնիկ կիմացներ իրեն թե իր ամսականին վրա կարևոր հավելում մը եղած էր, թե անկե զատ շնորհիվ իր քրոջը խնայողությանց կոկիկ գումար մը ուներ ձեռքը պատրաստ, և ալ ժամանակը եկած էր ամուսնանալու։ Ցավ կհայտներ միայն, որ գործերը չէին ներել անձամբ գալ զինքը առնելու, և կաղաչեր, որ կարելի եղածին չափ փութով