տնազդեստով մր նստած Բեմալե հանըմին աղջիկը եռակողմանի խոշոր հայելիին առջև, գլուխը հտրդարել կուտար սենեկապանուհիին:Ոսկեզարդ մարմարե զարդաասեղանին վրա կը կենար վարդագույն ծաղկահյուս սիրուն գլխարկը զոր հինդ վեց անդամ գրեր հաներ էր, ու միշտ մազերը գլխարկին համար չգտնելով, յոթերորդ անգամ ըլլալոն՝ նորեն գլխուն ասեղները կը քաշեր անհամբեր:
— Դեռ ո՛չ, պատասխանեց առանց երեսը նայելու:
Այն ատեն ներս մտավ Տիգրան և ծխագլանիկ մը վառելով եկավ պատուհան մը բացավ, ուրկե կիզիչ ջերմություն մը լցվեցավ սենյակին մեջ իբրև հրդեհի մը բոցեղեն կայլակումը, ինչպես կպատահի միշտ օգոստոս ամսվան մեջ Բերայի ամենեն լայն փողոցներեն անգամ: Ու հոն երկար թիկնաթոռի մը կիսովին ընկազմանած սկսավ դիտել Լուսիկին արդուզարդը, որուն հետ ամուսնացեր էր տարիե մը ի վեր:
Այնքան անձայն ու անշուքկերպով կատարվեր էր իրենց իրենց հարսանիքը Սկյուտարի մեջ, որ Տիգրանեն ծանոթներեն շատերը չէին իմացեր անոր ամուսնանալը: Ոչ ոք հրավիրեր էր, ոչ մեկուն ծանուցեր էր, ու ամառը անցնելե ետքը՝ երբ եկան Բերա բնակիլ, ամեն մարդ զարմանքով կդիտեր այդ գեղանի կինը, զոր հետը երբեմն թատրոն կը տաներ Գեղամոֆ:
Լուսիկին սնափառ խորհուրդները՝ որոնք իր նշանտվթյան հաջորդեղ ձմեռը ու ամուսնության հաջորդող ամառը ամբողջ շղթայակապ պտըտեր էին Սկյուտարի ամայի բարձրունքի վրա, լեցուցեր էին անոր չարաճճի պզտիկ սիրտը սոստկալի վրեժխնդրությամբ մը ամուսին հանդեպ, և անոր անձին նկատմամբ կանխավ ունեցած անտարբերությունը ատելության փոխված էր հետզհետե:
Ուր էին աշխատասիրության, տնարար կնոջ ազնիվ ու պարզ ճաշակները. հիմակ բան մը չէր բավեր անոր պչրասիրության կատաղի ձգտումները, և Տիգրան ապշած կը նայեր, թե արդյոք քրքճիին տան մեջ մեծցած համեստ, հնազանդ աղջիկն էր ան, թե հազար ու մեկ գիշերու փերիները դյութությամբ մը փոխած էին զայն ամուսնացած օրեն ի վեր: