Մեկ րոպեին մեջ զարույթ, ցավ, վրեծխնդրության գաղափարներ իրարու հաջորդեցին այդ խոլ, այդ թեթև մտքին մեջ: Բարկության առաջին շարժումով առաջին շարժումով ձեռքի հովհարը մեկդի նետեց, որ ուժգնորեն թռչելով՝ գնաց ճերմակեղենի պահոցին խոշոր հայելլիին զարնեցավ ու խորտակեց զայն, հետո, պատռտելով քաշեց հանեց գլխարկը, և մատներուն մեջ ճմրթկելով ծաղիկները գետինը ձգեց, անեծքներ, հայհոյություններ թափելով բերնեն այն փողոցի խեխտովը զոր կ՝ստանար իր ցասման պահերուն:
Հետզհետե ջիղերը գրգռվելով՝ կատաղության մը եկավ վրան: Հագվի՜լ ու ասյօրինակ խայտառակությամբ տունը մնա՜լ, հապա բերել տված դեսպակնե՜րը: Քանի ասոնք կը մտածեր, քանի զգեստներուն կը նայեր, այնքան ինքզինքեն կ՝ելլեր, ձեռվրները խունգերուն կը զարներ, ու չկարենալով իր կիրքը հագեցնել, կ՝ անիծեր, կ՝սպառնար կը պոռար անդադար, թե կը սոսկալի կերպով վրեժ լուծեր Տիգրանեն:
Սենեկապանուհին, որ Գեղամոֆին ետևեն վար իջնելով՝ տեսեր էր դեսպակներուն ճամրվիլը՝ դուրս կը կենար չհամարձակվելով տիկնոջ բարկության կայծակներուն դիմագրավել, բայց այս վայնասուներուն ձայնեն ստիպվեցավ ներս մտնել: Իր տիրուհին նվաղման վիճակի մեջ էր, ակռանները սեղմված, աչվըմերը կիսաբաց, ձեռքերը ջղաձգային պրկումներ ունեին...:
— Էլենի՜, շո՜ւտ, քովի տոքտորը... մրմնջեց, ու ճիչով մը ինկավ երկայն աթոռի մը վրա:
Սենեկապանուհին վազեց գնաց կանչելու տոքտոր Ամաիրիլլին, որ իրենց կից տունը կը բնակեր:
Լուսիկ սենյակին մեջ միակ մնալով՝ հանկարծ ինքզիքը ժողվեց, տեղեմ ելավ, ու ճիշդ դերասանուհիի մը նման, որ վարագույրը իջնելե ետքը, նոր արարվածին համար կը պատրաստվի, հայելիին առջև անցավ ու սկսավ ինքզիբքը կարգի բերել: Կուրծքին կոճակները քակեց, սեղմակին կասլերը թուլցուց, և շապիկին նուրբ մանյակին մեջեն անցուցած