որուն կրակը մարած էր ժամանակը, ալիքներուն մեջ, իբրև երջանկության մը գաղտնիքը, որուն հրապույրը ոչ, թե կորսված, այլ կերացած, այլ հեռացած էր իր սիրո ստաևկային հետ:
Քաղցր զգացումով մը կը մտածեր հիմակ այդ անհետացյալ էակին վրա, օրմե զգացած արբեցածած ոչ ոք մկրցած էր ազդել իրեն այնուհետև, թեպետ անոր կատմամբ ոչ, թե իրակա զգացում մը , այլ անոր քաղցր հիշատակը միայն պահած ըլլար:
Բայց ասոնք վեռ լուծելու ոչ մի առիթ ունեցած էր, ոչ ալ փափաք: Միշտ սիրել կը կարծեր Բուբուլը, որովհետև անկե բաժնված կը սիրեր, և այդ սիրույն զոհված էր իր ապագա փառքին ասպարեզը, որ արվեստագետի հոգվույն ամենևեն զորավար թելն է:
Սոֆին ալորոշ բան մը չէր գիտեչ անոր ներքին տրամադրությանց մասին, սակայն նախազգացում մը կ՝սեր իրեն, թե պետք է վառ պահել անոր սիրո զգացումը: Իր հարատև ճիգերուն հաջող երքին վրա կը հրճվեր հիմա: Վերջապես անվարան անվարան գրել էր Գառնիկին այս նամակը օր մեկ քանի օր առաջ այնքան խորին հուզմանց ենթարկեր էր դժբախտս Բուբուլը: Ու հիմա աշխատության սեղանին առջև նստած՝ անոր պատասխանին կ՝սպասեր Սոֆին երևակայելով իր սիրելի բարեկամուհվույն ցնծությունը, և կանխավ հեղհեղելով մտքին մեջ այն երջանկության գորովայից տեսարանները, որոնք տեղի պիտի ունենային անոր Պոլիս հասած պահուն: Եթե գիտենար, թե ի՜նչ սրտաճմլիկ ցավերու, ի՜նչ արյունռոշտ ոգոլումներուն պատճառ նիր եղբորը նամակը հետ աղջկան սրտին մեջ, արթնացնելով հոն նիրհող հույսը այնքան ցանկալի, և հաստատելով երջանկության հնարավորությունը,նոր ավելի դժնակ հանգամանք մը տված էր անոր զոհողությանց: Սոֆին ոչ միայն չէր գիտեր ասոնք, անգամ ամենփոքրիկ կասկած մը չէր կարող ունենալ Բուբուլին վիճակնի վրա, ըստ որում Արթին աղայի հիվանդության վրա մանրամասն տեղեկություններ հաղորդած չէր ան իրենց: Անգամ մը գրած էր միայն, թե հայրը տյար էր, և այնուհետև