Այս էջը հաստատված է

Հետո, թաղին քահանային քիչ մը հայերեն կարդալ դրել սորվեր է։

Այդ աղջկան բոլոր տաղանդը թուղթի զանազան խաղերու մեջ կը կայանար։ Տեսակ տեսակ ձեռնածություններ գիտեր․ Թուղթ մը հավնել կուտար, և զայն կը գտներ․ մեկ քանի թուղթեր նշանակել կուտար, և զանոնք աննշմարելի կերպով աջ ձեռքին դեպի ձախը կը փախցներ, որոնց կընկերանար անզօդ, անվերջ շաղակրատություն մը, որ միշտ աղմկալի քրքիջներով կը լցներ տունը: Եվ սակայն միշտ շքեղ կը հագնվեր, Բերային ամենեն համբավարոր խանութներուն մեջ կարել կուտար, ծանրագին գոհարեղեններ ուներ, որոնցով միշտ իր կուրծքը, բազուկներն ու մատերը կը զարդարեր եգիպտական կուռքի մը պես։

Թարմ ճոխության մըն էր Մելինեն, անցամաքելի զվարթության աղբյուրը մը իր հորը լռիկ տանը մեջ, որ առանց անոր ներկայության՝ գերեզմանի մը չափ տխուր պիտի ըլլար։Կուռքի մը պես կը պաշտվեր իր հորմե, և մորը կյանքին աստղն էր, որոնց սիրտերուն հորիզոնը կը լուսազարդեր։

Մելինեն իր տրամադրության ներքև հորը բոլոր հարստութենեն զատ, որ շատ մեծ էր, նաև անոր կամքը, և զոր արժանապես գործածելու իղձերեն ու ճաշակեն զուրկ էր ինք։ Մանկութենեն ի վեր երկու ծերունիներուն գգվանքին միջև մեծցած՝ բնավ ճանչած չէր ընկերական կյանքը, և իր սիրտը բարձրագույն անուրջներու թռիչքեն զուրկ՝ չէր ազդեր իրեն այն անծանոթ իրերու այն անհանգստությունը, կը սնանին ու կը կազմակերպվին մեծ հոգիները։ Երջանիկ կզգար ինքզինքը ճանչած չըլլալուն համար ղրկանքը, որուն ամենեն ծայրահեղ տեսակեն անցած էր իր ծնողքը։ Վասնզի միշտ հարուստ եղած չէին Շահապետյանները։ Պոլսո շուկան, խեղճ խանութի մը մեջ կանգունով պասմա կը ծախեր երբեմն Սահակ աղան, և Ֆուլիկ հանըմի սյուզենի բանելով՝ հազիվ կրնային ապրեցնել իրենց երկու մանչ զավակաները Սամաթիո աղքատիկ մեկ թաղին մեջ։

Բայց Մելինեին ծնած օրը իրենց համար բարենշան օր մը եղավ։ Տարիներե ի վեր Սահակ աղային գրպանին մեկ խորշը։