Այս էջը հաստատված է

դուրս ելլելու դվարճութենեն, որովհետև հայրը նստած էր, մայրը հիվանդապահի դեր մը ուներ անոր քով, և առանձին ելլելու վարժված չէր ինքը. բայց այդ պաշտոնն ալ երբեմն իրենց երիտասարդ գործակալին կը հհանձնեին ծնողքը, զոթ հաճաույքով կը կատարեր:

Սոֆին ալ եղբորը խնդրանքով շատ անգամ կ՝ընկերանար անոնց, երբ օր. Շահապետյան գլխարկ մը կապել տալու կամ շրջազգեստ մը ապսպրելու համար իր ճաշակին պետք ունենար: Այս առթիվ ճանչցաըլլալով այդ ընտանիքը, կը ղարմանար, որ Գառնիկին չափ զարգացած երիտասարդ մը կարենար կամովին երկար ժամեր անցընել անոնց տափակ ընկերության մեջ:

Շահապեըյաններուն տունը երբ ընթրիքի մնար, անոնց կառքը մինչև փողոցին անկյունը կը բերեր զայն,և իրենց տունը զառիվերի մը վրա շինված ըլլալուն՝ ամբողջ դարևադին երկարությամբը հետև կ՝ելլեր ձմեռվան ցուրտ գիշերներն անգամ: Կը հասկանար թեդժգոհությամբ կատարված պարտք մը չէր այս, այլ ինքնաբեր հարգանքի մը, ավելի ճիշղը համակրության մը ապացույցը՝ իր տիրոջը կամ անոր ընտանիքին նկատմամբ:

Ինք՝ որ այնքան մտատանջություն կրած էր առանջերբ, երբ Գառնիկ Թողած էր իր արվեստը դրամ շահելու հարկին տակ, ինք՝ որ այնքան վախցած էր թե այդ ղողողությունը ծանր պիտի գար անոր սրտին,- ինչպես բնական է ճշմարիտ արվեստագետիմը համար,- կը տեսներհիմակ, որ օր ըստ օրեավելի դրական կ՝ըլլար ան. կը ծազրեր ինչ որ տեսած էր երբեմն, և իր վերացական գաղափարներուն նուրբ զգայունություններուն, հաշվագետի մտածումներ, մենցաղասերի ճաշակներ մը հաճորդեին:

Սոֆի ակամա կը հուզվեր այդ բարոյական այլակերպությունըտեսնելով անոր վրա. իր կյանքն ալ միշտ լուրջ եղած էր, կարգի ու կանոնի տակ, բայց սիրտն ու միտքը լուրջ եղած էր, կարգի ու կանոնի տակ, բայց սիրտն ու միտքը վիպական տենչեր ունեին, երկինքին կապույտին պես մաքուր, խորհրդավոր, որոնք միշտ կույս, միշտ թարմ, միշտ վառ կը մնային: Հոգիին պետքերը ամենեն մեծ տեղը գրաված էին