Այս էջը հաստատված է

իր էության մեջ, և զանոնք հագեցնելու՝ այսինքն անհունապես սիրելու համար իր եղբայրն ու բարեկամուհին, հանձն առած էր շատ մը տառապանքներ, որոնք ավելի սիրելի էին իրեն, քան կյանքի շատ մը կոշտ ուրախությունները։

Թախծությամբ կը խորհեր իր եղբորը պահ մը առաջ արտահայտած գաղափարներուն վրա, քանի կը շարունակել կարդալ Բուբուլին հոգեհույզ նամակը, զոր չէր կրցած ավարտել չափազանց վրդոված ըլլալուն, և չէր կրնար ըմբռնել, թե կա ավելի գերազանց երջանկություն մը քան զգայուն հօգին մը այսպես պաշտված ըլլալու զգացումը։

Ի՞նչ բան կրնար ուրեմն սփոփված ըլլալ Գառնիկը Բուբուլեն տակավին զուրկ մնակլու տրտմութենեն։ Մելինեին դատր արկ զվարթությո՞ւնը արդյոք, կը մտածեր խոհուն աղջիկը, և իր սև աչվըները տարտման նայվածք կը ունեին երկա արտևանունքին ներքև, որուն առջև կը պատկերանար մարդկային անկայուն սրտին հեղաշրջումները աշխարհի հեղաշրջումներեն ավելի սպառող, ավելի անգութ։

ԼԹ

Ժամանակը դանդաղ ու անհատնում, չէր քալեր կարծես Բուբուլին համար, և սակայն իր Պիլեչիք գալեն ի վեր չորս տարի անցներ էր առանց նշանավոր դեպքի մը։ Իր օրերը սահեր էին անձկության ու տխուր հուզմանց մեջ իր հորը սնաքին քով կամ գործարանին գոլորշապատ մթնոլորտին մեջ աշխատելով անդադար։ Բայց մարդ երբ երկար տարիներ կը բնակի տեղ մը, անզգալաբար կսկսի հարաբերություններ, նույնիսկ համակրություններ կազմել։ Գործավոր աղջիկ մը որ ամեն օր դռանո սեմին վրա իր սև հացի բեկորին հետ հաստ վարունգ մը կը կրծեր արևուն տակ, և որ հիվանդ պառկած է ծերունի մը որ իր գավազանին բրա կռթնած դիմացդ կելլեր ամեն առտու եկեղեցիեն դարձին, և որ վար իյնալով ոտքը խորտակած է, ակամա կը հուզեն շքեղ։ Անգիտաբար սովորություն մը ըրած ես քեզի անոնց հանդիպիլ