որ տեղի ունեցավ Հոն, երբ Աղջիկը իր հրաժեշտի բառերը արտասանեց:
Գործարանին ընդարձակ սրահին մեջ իննսունեն ավելի աղջիկներ ոտք ելած կուգային իրենց վարիչին փարելու, այդ կոշտ, այդ գեղջուկ աղջկանց մեջ լացողներ, հառաչողներ կային լսելով անոր երթը, որուն մեկնելովը ներքև այնքան հանգիստ էին, և որուն մեկնելովը կը զրկվեին պաշտպանե մը և բարեկամե մը միանգամայն:
— Մենք կը կարծեինք որ նորեն գործարան պիտի գաս, կ՝ըսեր մեկը:
— Ա՛խ, ա՛լ չպիտի տեսնենք ղինք, կաղաղակեր ուրիշ մը:
— Դուն զմեզ պիտի մոռնաս, մենք զքեզ չենք կրնար մոռնալ, կը հեծեր ուրիշ մը;
ևմազերն են թելեր կքաշեին, թևերնեն հալալներ կըհանեին կուտային իրենց սիրելի Բուբուլին, զօր այնքան ատած ու ծաղրած էին երբեմն, և որ իր երախտիքներով ու անձնվիրությամբ պաշտելի եղած էր հիմա ամենուն:
Հոռիբ ալ եկավ իր քույրը տեսնել վերջին անգամ, և իր անիրավ կասկածներուն համար ստրջացած, ըսկսավ լալ խղճի խայթերով պաշարված:
Բուբուլ այս համակրության ցույցերեն զգացված պահ մը վայելեց սիրելի ըլալու քաղցրությունը, և անուշ հիշատակով մը բաժնվեցավ այդ վայրենեն, ուր կյանքի բոլոր դառնությունները կրեր էր չորս տարի շարունակ:
Բուբուլին ամենեն տխուր, ամենեն ցավալի օրերուն մեջ, երբ օրհասական հորը անկողնին քով անբացատրելի նեղություններով կը տանջվեր, գումարյանները, քույր եղբայր, Փարիզ գացեր ու դարձեր էին:
Սակայն այս ուղեվորության շարժառիթը պարզ հետաքրքրության մը չըլլալով, գերաղանց: