փառքի մը թեկնածությունն էր Գառնիկին համար, որ իրենց հուսացածեն ավելի շքեղ և ավելի փայլուն եղել էր:
Արվեստագետր գեղեցիկ արձանը մը պատրաստեր գարնան նկարահանդեսին տարեր էր, ու Սոֆի ընկերացեր էր անոր, վախնալով որ գուցե անգամ մըն ալ չկարենար տեսնել զայն:
Վասնղի երկար ատենե ի վեր ձանձրույթի անհանդուրժելի ժամեր ուներ:
Կ՚սկսեր գործակատարի պաշտոնը շատ ստոր գտնել իրեն համար, և կը գանդատեր որ իր տկար մեկ պահուն հոռի ազդեցության մը տակ, կրցեր էր համոզվիլ հրաժեշտ տալու իր արվեստին ուր թերևս մեծ ապագա մը կսպասեր իրեն:
Շահապետյանները որ չէին կրնար անկե զրկվիլ, ամեն կարելի միջոց ի գործ կը դնեին գայն գոհեցնելու համար:
Սահակ աղան իր աղջկանը փափախին համաձայն, հավաներ էր օգնական մը տալ անոր, առանց ամսականեն բան մը զեղչելու, որպեսզի ժամանակ ունենա իր սիրելի զբաղմանցը նվիրելու:
Երիտասարդը իր երախտախտագիտությունը ապացուցեր էր անոնց, ամենեն առաջ Մելինեին արձանը շինելով, այնքան շքեղ, այնքան շքեղ, այնքան կատարյալ, որ բոլոր տեսնողները հիացած՝ հորդորեցին զինքը հղել զայն Փարիզ, առաջիկա նկարահանդեսին:
Արվեստագետը ինք ալ ընտիր կը գտներ իր գործը:
Անակնկալ հաջողություն մըն էր այս իրեն համար. երկար տարիներու անգործութենե ետքը, և իրավունք կուտար Սահակ տղային, որ բարեբախտության հուռութ մը նկատեր իր աղջիկը:
Արձանը ավարտելե ետքը, դյուրավ կրցավ արծակուրդի աըտոնությունը ստանալ իր տիրոջմեն, քանի որ Մելինեն իր հրապույները մեծ ոստանի մը ժողովրդյան հիացմանը ենթարկելու եռանդով կը վառեր:
Պատկերահանդեսին սքանչելիքներուն մեջ ընդունվեր էր Մելինեին արծանը իբրև մանկության, զվարթության հիանալի տիպար մը, իր նուրբ կլորիկ դիմագիծերովը, տաքուկ դալկությամբը, օդային թեթևության երևույթով մը քանդակված խոպոպիքներովը, բաց, պարզ ճակատովը, և Գառնիկին