արհամարհեր էր ամեն փառք իր սիրույն համար, և ինք կ՝արհամրհեր հիմակ անոր սերը փառքի համար:
Հետզհետե ավելի կարճ կը գրեր հիմա իր նամակները նըշմարել տալու համար իր զվարթամտությունը, որ հեգնություն մըն էր անոր վիշտերուն նկատմամբ:
Մելամաղձությամբ, խորունկ զգացումներով տոգորված անոր գիրելը սոսկալի ձանձրույթ կուտային իրեն, ու սովորությամբ միայն կը հնազանդեր պատասխանելու հարկին իբրև անխուսափելի պարտքի մը:
Բայց երբ Բուբուլ իր հորը մահը ծանուց, երբ հասավ այն վայրկյանը, ուր զիրենք բաժնող այդ միակ պատվարը վերցավ մեջտեղեն, այն ատեն զգաց իր պատասխանատվության բոլոր ծանրությունը, և իր միակ մտահոգությունը եղավ անկե ազատելու միջոց մը գտնել: Ուստի այդ գուժաբեռ նամակը պահեց քրոջմեն իբր թե նախ առանձին խորհելու և ժամանակ շահելու համար, հետո ստիպվեցավ բոլոր եղածներն ալ ծածկել:
Սոֆի այս արտասովոր լռությանը վրա զարմացած, ցաված, շարունակեց գրել իր բարեկամուհվույն, ռանց մըտքեն անցնելու, որ եղբորը կողմե կը բոնաբարվեին անոնք:
Ահա այսպես զրկեցավ Բուբուլ իր միակ մխիթարութենեն, որուն պետք ուներ օդեն ու լույսեն ավելի իր պանդըծտության մեջ:
Անշուշտ առանց խղճի խայթի չկրցավ այս վատ գործը ընել Գառնիկ. բայց ամեն բանի դժվարությունը առաջին քայլին մեջ է. տակավ սկսավ սորվիլ չգրելու գաղափարին՝ միշտ հաջորդ որվան, հետո հաջորդ օրվան, հետո հաջորդ օրվան, հետո հաջորդ շաբթվան հետաձգելով, օրինավոր խզում մը ընելու կերպին վրա մտածել:
Իր նոր կյանքին հազարումեկ զվարճությունները առիթ չեին տար իրեն խորհուրդներով զբաղելու, և ալ բնական բան մը դարձավ իրեն կրակը նետել խեղճ աքսորյալի նամակները, առանց կարդալու: «Գոց գիտեմ».- ըսելով հեգնոտ ժպիտով մը ինքնիրեն:
Ավելի եռագուն, ավելի կարևոր թղթակցություն մը ուներ հիմակ շահապետյաններուն հետ, որոնցմե կ՚ստանար իր