Այս էջը հաստատված է

Միջև, և թե գաղափարներու տարբերությանց վիհը իրենց փոխադարձ վստահություն ալ կ՝անջրպետեր:

Ա՛լ բան մը չէին ըսեր իրարու, որոնց զգացմանց նկատմամբ, և ժամերով կը նստեին իրարու հետ առանց բառ մը արտաբերելու: Բայց այս վիճակը չէր կրնար տևական ըլլալ, և անակնկալ դիպված մը վերջ տվավ իրենց բռնազբոսիկ կացության:

Անգամ մը ամկեղծության քողը պատռելե ետքը՝ ա՛լ արձակ համարձակ սկսավ խոսիլ Գառնիկ իր նոր սկզբունքներուն, նոր դավանությանց, նոր ճաշակներուն վրա, և այդ դիպվածը խոստովանությանց դուռը բացավ իր առջև:

Երկունքին ալ գեղարբեստներու համար մեծ սեր ունենալուն՝ ընդանրապես մուսյեռներու հռչակավոր հնուցյանց այցելուցյամբ կ՝անցընեին ժամանկնին բաղդատելու համար զանոնք նոր նկարահանդեսին սքանչելիներուն հետ, և հին ու նոր հանճարներու արտադրությանց այդ տեսարանը ամեն զվարճութենե ավելի հաճելի էր իրենց. Սոֆի կը փափաքեր որ Բուբուլ ալ հետերնին եղած ըլլար, բան մը չէր ըսեր եղբորը, վաղնալով որ իր բաղձանքին հակառակ պատասխան մը կ՚ստանա, և կ՚ընկերանար միշտ անոր, երկար ատեն զբաղվելով այն նկարներուն հետ զորս ամենեն ավելի փափաքած էր տեսնել երբեմն իր աշակերտուհին: