Եվ մտատանջությանց բեռան տակ ընկճված հոգվույն բոլոր վերքերը սկսավ մեկիկ մեկիկ բանալ:
Հասկցուց թե որքան ցավ կուտային իրոն պահ մը առաջ աըտահայտած գաղափարները, թե որքա՝ն կը վախնար անոր խանդակաթ ու անձնվեր արտի օտար ազդեցությանց տակ փոխվելեն, որուն նշանները երկար ատենե ի վեր կը նշմարեր ինքը:
— Երեք ամիսե ի վեր նամակ ստացած չենք Բուբուլեն և անտարբեր կը կենաս, հոգ չես տանիր հոգ չես տանիր թե ինչ պատահեցավ խեղջ աղջկանը:
— Կարծիքդ սխալ է, անտարբենութենես չէ, Սո՛ֆի, պատասխանեց շառագունելով, վասնզի կամչնար իր վատ արարքը խոստովանելե, և սակայն ժամանակը հսած էր:
Ուստի խիստ ցած ձայնով մը իբր թե ինք իր հայտնություներեն սոսկալով , իմացուց անոր Բուբուլին հորը մահը, անոր նամակները իրմե պահած ըլլալը, և այն դժվարին կացությունը, որուն մատնված էր Արթին աղային որբ աղջկան նկատմամբ ինչ դիրք բռնելը չգիտնալով:
Սոֆի լուռ կը կենար, մտիկ ընելով այդ խոսքերը, որոնք սարսուռներ կուտային իրեն:
Աչվըները գետինը հառած՝ կը լսեր այս ամենը, և չէր վերցներ զանոնք չկարենալով մեղմել անոնց դառն ու խիստ արտահայտությունը, որուն մեջ կը պատկերանար իր տրտմությունը:
— Ահա բոլոր հանցանքներս, բոլոր տկարություններս, ներե ինծի, և ըսե թե ինչ կրնամ ընել այսուհետև Բուբուլին համար:
— Ահա՛ բոլոր հանցանքներս, բոլոր տկարություններս, ներե ինծի, և ըսե թե ի՞նչ կրնամ ընել այսուհետև Բուբուլին համար:
— Այսուհետև և միշտ կրնաս իրեն հետ ամուսնանալ, պատասխանեց նորատի աղջիկը ցամաք կերպով, և տեսնելով որ կը լռեր եղբայրը, հարեց.
— Տկարություններուդ, թեթևամտություններուդ գաղտնիքը ոչ ոք պիտի գիտնա, և անձնվիրությամբտ մոռցնել պիտի տաս իրեն քեզի համար կրած տառապանքները:
Այն մեղմաշունչ աղջիկը չէր այլևս Սոֆի, իր անաչառ, ուղղասեր հոգին խիստ շեշտեր կուտար այդ պահուն իր ձայնեն, որ ամենեն անզգա մարդուն կրնար ազդել. բայց