էին պահ մը առաջ բոցեղ, հիացիկ, և որոնց անջինջ նկարը ուներ իր մաքուր հոգիին մեջ քանդակված տարիներ առաջ:
Բուբուլ չէր սխալեր. հզոր ազդեցությունը մը փարատեր էր Գառնիկին մտքեն ու սրտեն տխուր մտահոգությունները զորս ներգործեր էր անոր նորատի աղջկան անականկալ վերադարձը:
Ճամբան, կառքին մեջ, արտաքո կարգի սիրալիր խոսքեր ուղղեր էր իրեն ֆուլիկ հանըմ, հայտարարելով թե առանց իրեն չէին կրնար ըլլալ, թե պետք է քույրը քիչ-քիչ վարժվեր իրմե հեռու կենալու գաղափարին, վասնզի գուցե քիչ ատենեբն բոլորովին պետք ըլլալ անկե:
— Սահակ աղան էլլա քեզ իրեն զավակ ընել ուղե նե, ին պիտի ընես...: Մելինեն կեռասի պես կարմրեր էր մորը այս խոսքերուն վրա, և Գառնիկեն զատված ատեն, երկու ձեռքերուն մեջ առնելով անոր աջը՝ ուղղակի աչվըներուն մեջ նայեր էր ըսելով.
— Կաղաչեմ, խոսք տուր,որ վաղը իրիկուն մեզի հետ ճաշես:
Այդ խեսքերուն, աըդ նայվածքին ոգևորիչ ազդումովր արբշիռ, զվարթ ցնորքի մը մեջ, ալ չէր ուզեր տխուր մտածում մը մեջ, ալ չէր ուզեր տխուր մտածումը մը ունենալ, և իր ներքին գոհունակությամբը լի՝ կը ջանար գոհ ընել իր շուրջը գտնվողներն ալ: Երջանկության վայրկյանի մը մեջ մարդ բարեսիրտ կը դառնա ամենուն նկատմամբ, և չուզեր որ սիրտ մը խոցվի իրը խնդացած պահուն:
Բայց այդչափ բավական չէր Բուբուլին համար, անոր սիրատենչ հոգին անհուն հրայրքի մը ագահ էր. չափավոր սերը, սահմանավոր զգացումները այդ մեծ, այդ անհատակ սրտին համար չէին, և հակառակ իր պաշտելիին ցույց տված համակրանքին, լացավ այն գիշեր, երբ առանձնացավ իր սենյակին մեջ, տարտամ, անգույն, անըմբռնելի այն ցավերու դառնությամբ, որոնք որոշ աղետներե ավելի ահռելի են: