հուսահատության վայրկյաններուն մեջ, ան, որում վառվուն նայվածքը, թարմ դեմքը գիշերները կւգայի խռովել իր քունը, ա՜հ , անգո՛ւթ պատկերը։ Եվ այն էջին վերև կարդաց հետևյալ խորագիրը․
Պ․ Գառնիկ Գումարյան և իր գեղեցիկ գործը 18…ի նկարահանդեսին մեջ։
Ա՛լ գիրերը սկսան խաղալ շլմորած աչվըներում առջև, ինկավ թիկնաթոռին վրա, և արցունքներու մառախլային վարագրույրին ետևեն քաջութուն ունեցավ կարդալու այդ ուղևտալի հոդվածը ծայրե ի ծայր, որ Մելինեի արձանին ներբողը կը պարունակեր Գառնիկին կեսնագրությանը հետ։ Իր Գառնիկին փառքն էր, որ երևան կելլեր։ բայց ինչո՞ւ ծածկված էին իրմե աըդ հաջողությունը․վասնղի ուրիշ կին մր խառնված թր անոր կյանքին, Մելինեն, և իրեն բնավ մաս մը տրված չէր այդ շքեղ, այդ հանճարեղ գույության մեջ։
Հոդվածագիրը կավելցներ թե երիտասարդ արվեստագետներին այդ գործերեն, որոնցմե կյանքին մեջ մարդ մեկ հատ մը կրնա շինել, վասընղի իր հանճարին բոլոր ուժը ամփոփված է անոր մեջ։ Ապաքեն ամեն արվեստագետ իր սրտի գործը ունեցած էր, և կարժեր որ այդ հրաշագեղ Մելինեն քանդակագործության Լամառդինին ժյուլին ըլլար։
Բուբուլ ա՛լ չէր կարդար, ոտք ելած էր, աչվըները ցամքած, արագ քայլելով սենյակեն դուրս ելավ մահացու թերթը հետը տանելով։ Իր կյանքի գաղտնիքը պարզված էր․ հիմակ ամեն բան գիտեր և կը ճանչնար դայն, որ դողցած էր իր երջանկությունը։ Իր դեմքին վրա վիշտե ավելի մեծ, ահռելի բան մը կերևար, որոշումի մը սարսափելի հանդարտւթյունը որ գերագույն վայրկյաններու միայն վերապահված Լ․ և կերթար կուգար իր սենյակին մեջ մերթ ընդ մերթ նստելով գլուխը երկու ձեռվընկերուն մեջ առած։
Ի՞նչ կը դառնար այդ գլուխն մեջ, ի՞նչեր կանցնեին այդ հոդիեն․․․ Աչվըները կը փակեր երբեմն երաղի մեջ ըլլալու վայրկենական պատրանքին մեջ սփոփանք փնտրելու տենչանքով, այնքան սարափելի էր իր կացությունը։Կըդձար