Այս էջը հաստատված է

վայրկյան մը ևս խաբվիլ, բայց աղետալի թերթը ձեռքի մեջ էր, ահարկու վճիռն իր ճակատագրին:

Հանկարծ գկուխը վեր վերցուց, ճակատը քրտնիքով թրջված էր, օրհասականի քրտինք մը, որ քունքերն վար կհոսեր, դողդոջուն մատերովը կուրծքի վրա օղակեն կախված մատիտը փնտրեց և տենդոտ շարժումեվ մը հանդեսին լուսանցքի վրա դրեց Մելինեի պատկերին աջ կողմը.

«Մնաս բարո՛վ, Գառնիկ, ա՛լ չպիտի տեսնես զիս երբեք, և դժբախտ սերս չպիտի վրդովե զքեզ: Երջանիկ եղիր. այս սրտիս մեշագույն տենչանքը»:

Բուբուլ»

Եվ սեղանին վրա դնելով զայն, հեռացավ արագ քայլելով, առանց վերջին նայվածք մը ձգելու այն տանը վրա ուր այնքան երազներով մտեր էր շաբաթ մը առաջ, և ուրկե կը մեկներ մահը հոգվույն մեջ:

Ճամբան կը քայլեր խելահեղ առանց ուր երթալը գիտնալու, փողոցներեն կ՝անցներ առանց զանոնք ճանչնալու, կը նայեր պատշգամներուն մեջի ծաղիկներուն, անցորդներուն, առանց զանոնք տեսնելու, և չէր ուզեր կանգ առնել. վախնալով, որ տկարության մը տեղի տալով ետ կդառնա: Կարծես ինքիրմե կը փախչեր, և զինքը տեսնողը անշուշտ խելագար մը պիտի կարծեր, գլուխը բաց, ոտքերը թեթև հողաթափներ անցուցած, վազելով փողոցին մեջեն թևերն ու գլուխը շարժելով: Ո՞ւր կ՝երթար այդպես, ո՞վ ուներ աշխարհի վրա, երբ իր սրտին միակ ապավենը կորսնցուցած էր...: Ըստ բախտի վազելով, Բերայի մեծ փողոցը հասեր էր, Բառե վաճառատան քով, երբ արդեն արևը իր ճառագայթները կ՝ամփոփեր գունագեղ պաճուճանքներով զարդարուն ապակիներուն վրայեն: Այրերու անհամար բազմություն մը իր գործին կը դառնար, երկսեռ զույգեր թև թևի մայթին վրա կը շրջագայեյին խանութներուն առջև կանգ առնելով. հանրակառքերքուն երթևեկը, անոնց շչակներուն սույլերը, բաց կառքերու մեջ բազմած տիկնանց կես-ձմեռային արդուզարդը, խոշոր գլխարկներու շուքին տակ կորսված մանուկներու դեմքերը,