Այս էջը հաստատված է

անոնց դայակներուն զվարթ ծիծաղները, դպրոցականերու եռանդոտ ճեմքը, բաց պատուհանե մը հասնող դաշնակի մը ձայնը ամեն ինչ կյանքի այն ինչ կյանքի այն աշխույժ երևույթը կուտար պողոտային, ուր ապրելու պետքը կ՝զգար մարդ կարծես:

Բուբուլը կը քայլեր միշտ արցունքոտ աչվըներուն մառախուղին ընդմեջին դիտելով այդ ամբոխը, որուն շարժումը անհասկանալի կ՝երևար իրեն այն պահուն։Կը նայեր միշտ առանց բանի մը վրա կանգ առնելու. մրջյունները ժխորի մը չափ կարևորություն չունեին այլևս մարդիկ իրեն համար։

Հանկարծ նայվածքը անշարժ մնաց կետի մը վրա, դեմքը մեռելի պես դեղնացավ,ցուրտ մը զգաց ոսկորներուն մեջ, ծունգերը դողացին, և ինկավ սալհատակին վրա նվաղած։

Միևնույն վայրկյանին, Գառնիկ Խրիսթաքի փողոցին անկյունը հասած էր Մելինեն թևը առած։Մանր մունր բաներ գնելու ելեր էին,ու հիմակ տունը կը դառնային ուրախ զվարթ խոսակցության մը զբաղված, և անոնց տեսքն էր որ վերջին հարվածը տվեր էր թշվառ աղջկան։

Բազմությունը խռնվեր էր անոր գլխուն վրա, Գումարյան ալ պահ մը կեցավ ինչ ըլլալը հասկնալու համար։

— Աղքատ կին մը մարեր է, ըսին։

— Մարող կիներ ամենևին չեմ սիրեր, մրմնջեց ուսերը թոթվելով, առանց զայն տեսնելու հետաքրքրություն ունենալու։

— Ես կյանքիս մեջ մարած չեմ, գոչեց Մելինե, հետո հարցրեց, զիս կը սիրե՜ս, Գա՛ռնիկ։

— Ա՜հ, կը պաշտեմ զքեզ, հրեշտա՛կս, գոչեց երիտասարդը եռանդագին սեղմելով անոր ձեռքը, և հեռացան իրենց սիրային տրամախոսությունը շարունակելով այն ճամբուն վրա, ուրկե վայրկյան մը ետքը կ՝անցընեին Բուբուլը մերձակա դեղարան մը փոխադրելու համար։

Հոն հարկ եղած անմիջական դարմտնները տրվեցան իրեն, բայց Բուբուլը չէր սթափեր․ կը բանար աչվըները նորեն փակելու համար, և գլուխը կախված կը մնար կուրծքին վրա անկենդան։

Մութը կը կոխեր, փողոցին լապտերները կը վառեին