հետզհետե ամբոխը ցրվեր էր տակավ, և մեկ քանի հոգի կը մնային գեղարանին մեջ նորատի աղջկանը շուրջը խորհելով թե ուր պիտի տանեին հիվանդը այն գիշեր, քանի որ ոչ անունը, ոչ բնակարանը գիտեին անոր։
Բարեբախտաբար ֆրանսական հիվանդանոցին բժշկապետը անոնց մեջ էր, որ կարեկցելով անոր անտերունչ վիճակին, հիվանդանոց ղրկեց զայն բացառիկ հանձնարարականով մը։
Հետևյալ օրը, լրագիրներուն մեջ այս ցավալի դեպքը ծանուցված ատեն, կըսեին թե իր գրպանեն գտնվեր է թաշկինակ մը, որուն նշանագիրերեն կիմացվեր թե հայ էր, և իր անունը Բ-ով կսկսեր։
Ամեն մարդու համար մութ և աղոտ այս տեղեկություններ բավական էին սակայն Սոֆիին ճանչնալու իր վաղեմի ասհակերտուհին զոր դարձին տունեն բացակա գտնելով, հուզեր էր սաստկապես, և անոր սենյակը մտնելով երբ գտեր էր թերթը, երբ կարդացեր էր անոր լուսանցքին վրա մատիտով գրված տողերը, այնքան վրդովեր էր, այնքան խելքը գլխեն դացեր էր, որ փնտրելու ճիգ մը ընելու սկսեր էր լալ ու ողբալ սարսափելի կասկածներու մատնված:
Գառնիկ տուն չէր եկեր այն գիշեր:
Օրիորդ Շահապետյանին հետ իր սիրո հայտարարութենեն ետքը չէր կրցեր բաժնըվիլ անկե, և անոր ծնողքին հետ իր սիրո հայտարարութենեն ետքը՝ չէր կրցեր բաժանվիլ անկե, և անոր ծնողքեն հետ կարգադրեր էին իրենց նշանտվությունը՝ մոռանալու բոլորովին այն էակը, որ օրհասականի ցավերով կը տվյատեր իր սիրուն երեսին:
Թե ի՚ նչպես լուսցուց Սոֆի այն գիշեր, թե ինչպես անցուց անոր հաջորդ բոլոր օրը կարելի չէ նկարագրել: Բերայի ամեն կողմը մարդ ղրկեց փնտրել տալու համար Բուբուլը, այցաքարտի մը վրա իմացուց եղելությունը եղբորը, և ինք ալ անձմամբ ելավ ասդին անդին պտըտիլ տեղեկությունը մը առնելու համար անոր նկատմամբ: Բան մը տեսած չէին, բան մը չէին գիտեր, ամեն մարդ այս պատասխանը կուտար իրեն:Կառապաններուն, խանութպաններուն կը հարցներ, պանդոկներուն մեջ նայիլ կուտար, վասնզի գիտեր թե մեկը չուներ Բուբուլ, և միշտ միևնույն հուսահատական պատասխանը կստզնար:Իրիկվան դեմ միայն իրենց դրացիներեն մեկը