Այս էջը հաստատված է

տարօրինակ հուզումով մը բացատրեց Սոֆիին, թե որքան ցավ կ՝ազդեր իրեն այդ խեղճ աղջկա վիճակը:

— Երեկ գիշերվընե ի վեր ամեն դարման կը մերժե, մեռնիլ կը փափաքի, և հակատակ մեր բոլոր ճիգերոն կաթիլ մի դեղ չկրցանք տալ իրեն:

Սոֆի դեղին գավաթը առավ անոր ձեռքը:

Բուբոլ այդ փսփսոքը լսելով ասդին դարջավ, և իր հիվանդի անկար երևակայությոանը մեջ չկարենալով մեկնիմեկ ճանչնալ իր բարեկամուհին. «Աստված իմ, որքա՜ն կը նմանի անոր».ըսավ ինքնիրեն:

Այդ անը իր շրթոնքին սարսուռ մը տվավ, և արյունը գլուխը խուժելով այտերը կարմրեցան ճիշդ բարակ բյուրեղի մը նման, որան մեջ կարմիր հեղուկ մը կը լեցնեն:

— Բուբո՝ւլս, իմ ձեռքես չե՚ս առներ դեղդ, հարցուց Սոֆի մեղմովին:

— Ա՜հ, Սոֆի՝, աղաղակեց հիվանդը իր անկողնին մեջ շտկելով, և իր տառապանքին հիշատակներովը թունդ ելած՝ բոլոր գորովանքի արյունը վերագտնելով՝ գերագույն ճիգ մը ըրավ անոր փարելու, և նվաղեցավ անոր թևին վրա:

Ամիս մը չկրցավ անկողնեն ելլել Բուբուլ, և Սոֆի անոր քով հաստատված՝ գիշեր ցերեկ հսկեց վրան, խնամեց, սփոփեց ղայն անընդհատ:

Նորատի աղջկան հիվանդությունը ոչ առաջ կ՝երթար, ոչ ալ ետ կը մնար, ընդհանուր տկարություն մըն էր բոլոր ախտը, ֆիզիքական հյուծում մը և բարոյական ծայրահեղ լքում մը, որ առանց շարժումի, առանց կամքի, առանց փափաքի, առանց արցունքի կը թողուր ձայն:

Լռիկ իր անկողնին մեջ՝ հրեշտակային ժպիտով մը մտիկ կ՝ըներ իր բարեկամուհիին խոսքերը, անտրտունջ կը համակերպեր իր կացության. շիջած ուչվըներով մեջ միայն չեմ գիտեր ինչ տեսակ թախծության մը կար, ուր կը կարդացվեր իր խորտակված սրտին ցավագին պատմությունը:

Բնավ Գառնիկին անունը արտասանված չէր իր հիվանդութունեն ի վեր, բայց երբ Սոֆի քան մը ժամեն կը մեկներ քովեն տուն դառնալու համար, սաստիկ հուզում մը կ՝զգար: