Այս էջը հաստատված է
ԱՐՏՈՒՅՏԻՆ

Մարգարտաշող մըշուշն հազիվ փարատած
Ծաղիկներուն թարմ լանջքերեն գունավառ,
Արևելքեն կը հեղեղե բոց ու կայծ,
Ծիածանի անձրև կ՚իջնե լեռն ի վար,

Անդորրությունն է դեռ անեղծ գիշերվան,
Դեռ խզված չէ մեծ լըռությունը ցայգուն,
Առէջքները լուռ անուրջ մը կը հևան.
Բույնն է քաշված արդեն չղջիկը անքուն:

Ու կ՚արթաննաս ճաճանչներումեջ, արտո՛ւյտ,
Անդրաշխարհի երազներեդ արփավետ,
Զոր կը բերեմ սըփռել օդին մեջ կապույտ՝
Քու խանդավառ, սիրասարսուռ երգին հետ:

Լույսն հոգին է, և դուն հոգին ես լույսին,
Առանց քեզի եթերն համայն կ՚ըլլա լուռ.
Թռչունները անտառին մեջ կը խոսին,
Մինչ երկինքն երգիչն ես դուն քաղցրալուր:

Ու կը թըռիս, բացած թևերդ անհունին,
Դեպի վերին բարձրություներն անմատույց.
Քոզի համար ոլորտները թումբ չունին,
Եվ մառախուղն ու ամպերն են անհագույց:

Հրճվանքն ես դուն սրտին հույսով բաբախում,
Տենչանքներով արբշիռ հոգին սըլացիկ,