Այս էջը հաստատված է

Որ լույսին մեջ կը թևածես օրն ի բուն
Միշտ անհատնում հեշտանքով մը երջանիկ։

Ի՜նչ ըզգլխիչ, վըսեմ տեսիլք մը անհուն,
Կը թովեն քեզ անդունդներեն անծանոթ.
Ի՜նչ հուզումներ արդյոք հոգիդ ըզգայուն
Կը լեցընեն այդ երգերով եռանդոտ...

Սըլացի՛ր միշտ, մեր երկրեն վեր բարձրացիր
Գեղեցկությանց ու սրբությանց հետազոտ.
Ազնիվ սիրտեր երբեք քեզ չեն նախանձիր.
Քու կյանքըդ լայն հորիզոնի է կարոտ:

Գուցե այդ խուլ վազքեդ հոգնած, անխըլիրտ՝
Կամ ամպերու սառ ըստվերեն հալածված
Օր մը իյնաս, ավա՜ղ, հողին վըրա բիրտ,
Թևատ, տըխուր և հիասթափ գետնամած:

Եվ սողուններն ու միջատներն երկրաքարշ
Մոտենալով անզոր մարմնույդ ուժասպառ
Ծաղրեն խոյանքդ որ մնացած է անշարժ,
Եվ խըրոխտ երգդ հատած, մարած, հոգեվար:

Ի՜նչ փույթ. դուն միշտ երկինքին մեջ ապրեցար,
Խանդոտ հոգվույդ սուրբ կոչումին նվիրված:
Մահն օրենք է, և երանի՜ քեզ հազար
Եթե կ՚ըլլաս զոհ քու սիրույդ հաղթապանծ:

1911