Այս էջը հաստատված է
ԾՈՎՈՒՆ ՀԱՆԴԵՊ

Ծո՛վ, կը սիրեմ ըզքեզ անհուն հուզմունքով,
Զի պատկերն ես դուն ալեծուփ իմ հոգվույս.
Քո մըշուշներդ վարաքներս են, և քու քով
Միշտ կը գտնեմ գիշերներուս արշալույս,

Քեզի նման թավալելով քարեքար,
Հորերն ի վար, սարերն ի վեր կը վազեմ,
Խութքերու դեմ փշրելով անդադար,
Որոնելու կյանքին գաղտնիքը վըսեմ:

Նյութին տարփանքն ինձմո հեռու կուտա ծույս,
Իրերն ինչպես՝ լույծ ջուրերուդ երեսեն.
Եվ տենչանքներս փոթորկի պես մշտացույց.
Դեպի աննյութ հորիզոններ կը հասնեն:

Երևույթներդ կը վերլուծեմ մաս առ մաս,
Մոլուցքիդ մեջ ահեղ տենդեր կը կարդամ,
Եվ երբ գգվոտ հծծյուններով կը հևաս,
Լուրթ քերծվածն ես լացող սրտի մը տարտամ:

Ո՛հ, կ՚ըղձայի նետվիլ խորքիդ մեջ անծիր,
Ծուփերուդ հետ անհունին մեջ թավալիլ,
Եվ անծանոթ գաղտնիքներուդ ունկնդիր՝
Լույս հեշտանքներդ ըմպել կաթիլ առ կաթիլ։

Սուզվիլ, կարդալ, մութ խորշերուդ մեջ անցան,
Լուռ վեպերը սոսկավիթխար անդունդին,