Աղավանիի ձյուն թևերով լայն ու լորտ Հոն սավառնի բարությունը անապատում: Անոնց պաշտումն, ըսքանչանքը անայլայլ Հոգիներուն ըլլա պըսակն ու դափնին, Եվ մեծ սիրո խարույկին մեջ բոցափայլ Վառին, վառին, սակայն երբեք չըհալին: 1913