Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Այս էջը սրբագրված է

Կը Կաթեցներ ապառաժները՝ սնելով
       Անոնց ծածկած տամկությամբ։
Ու կելլեի ես այդ կարմիր ճամբայեն
       Շուքս ետ թողած, միակ ամպ։

25 Կեցա հանկարծ, ու արևն հետքս կեցավ
       Խարըսխըված գըլխուս վրա.
Վերեն՝ խրամատ ժայռե մը դուրս սըլացիկ՝
       Վա՛ր կու գար օձ մը հըսկա։

Ալիք ալիք օղակներով իր ճապուկ
       30 Դահանակի և լալի,
Ու շըչելով՝ իբրև եղեգ մ՛հողմակոծ՝
       Ան կիջներ, ես կելլայի։

Տեսանք զիրար, կեցանք, զիրար լափեցինք...
       Իր բոլոր զենքը անի
35 Բերանին մեջ հավաքեց, ես՝ աչքերուս,
       Ես, դեռ անզեն պատանի։

Ոստում մըրավ նայվածքներուս ուղղությամբ
       Զերդ շանթը դեպ լըսնոս կին՝
Որուն վախճանն հորն է մաքո՜ւր և նվաճո՜ղ...
       40 Ոստում մ՛ըրավ մոլեգին,

Եվ փաթթելով ինքզինք մատղաշ իրանիս
       Իբրե բաղեղ՝ վարդենվույն,
Կուրծքը կուրծքիս դըրավ, ուղղեց շըրթներուս
       Կոր գըլուխն իր լիաթույն։

45 Ես պարուրված ոլորտներուն մեջ իր ցուրտ
       Մահվան դողով դողացի.
Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին
       Թովլանքն հոգվույս մըտացի.