Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/101

Այս էջը սրբագրված է

Դըրին անոնց բոցերուն մեջ դեղնորակ
       50 Իմաստությունը մարդուն,
Ըղեղին լույսն՝ որ քընացուց կամ սանձեց
       Բընազդը նենգ կենդանվույն։

Խայթն ամփոփեց. ու ես կյանքի, մահվան մեջ,
       Կյանքի, մահվան արցունքով
55 Արտասվեցի։ Ան բերանն իր բացած լայն
       Կըզակիս տակ, անվըրդով,

Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն այտերես,
       Քամեց բիբերըս բերրի,
Եվ մարեց մեջն օգոստոսի արևն հուր
       60 Օձն այդ ծարավ արտոսրի։

Հետո շըչաց ու նոր օղակ մընելով
       Շուրջր վըզիս՝ զայն սեղմեց.
Մինչև պոչն իր նո՜ր քաղցով ետևը ճոճուն՝
       Կը ջախջախեր քար մը մեծ։

65 Քրնթըռնոցներն ամփոփվելով իրար մեջ՝
       Կոկորդըս պինդ պըրկեցին,
Ու ես վայրկյան մըզգացի մեջըս փակված
       Չորս ճամբաները կյանքին:

Եվ ունչերես ու աչքերես բըխեցավ
       70 Արյունըս դուրս սորսորուն,
Եվ Ըզգացին, կարծես, շըրթունքըս դողդոջ
       Սըրտիս ամբողջ ջերմությունն։

Իսկ ան հեցած կըզակն ուղիղ կըզակիս
       Խըմե՜ց արյունս անդեղյա։
75 Մեն մի կըլլված շիթ, որ կիջներ՝ կը զգայի
       Իր մարմնույն մեջ, մարմնույս վրա։