Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Այս էջը սրբագրված է

Ինչպես շողերը արևուն կը սուգին
      Հին ջրհորներուն մեջ ցամքած՝
Ա՛յսպես կարծես երակներս իմ քամվեցան
      80 Որկորեն վար թըխպամած։

Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես
      Լուծեց օղերն համրաբար,
Միշտ հիշատակն իր օձ — ձևին թողելով
      Շուրջն իրանիս դալկահար։

85 Կըշտացած էր իմ արցունքով, արյունով
      Ա՛լ, զերդ ոճիր կենդանի,
Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն՝
      Ան կիջներ, ես կելլա՜յի...