Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/104

Այս էջը սրբագրված է

Նյարդներու բեկտումին, ոսկորներու փըշըրման
Աղաղակն է՝ որ կարծես իրենց ճիգեն կը լըսվի։
30 Դեմքերնուն վրա՝ թափված են խառնափընթոր մազերնին՝
Որոնց ծայրեն կը թորի առատ քըրտինք մհողին վրա։
Շունչերնին դուրս կը պոռթկա ընդհատ ընդհատ ռունգերնեն՝
Եվ միացած կուռ սայլին երկրասասան դըղըրդյունին
Վայրենի նվադը կըլլա աշխատանքին այդ դաժան։
35 Ահավասիկ կը կաթի խարազանված ուսերնեն
Արյունն արդար, սուրբ գինին մարտիրոսված այդ Ուժին,
Որռվ՝ խըխում՝ կարբենա ամուլ լերան ճերմակ հողն
Ուրտեղ նույնիսկ լի գըտներ գաղտնամես օձը սընունդ,
Ո՛չ ալ կյանքն իր բաշխելու համար արևն հունտ մը էդ։
40 Այդ կատաղի վերելքեն՝ անոնց ոտքին տակ լայնշի
Հանկարծակի կը փըրթին լայնափեռեկ ճեղքվածքով
Ժայռեն մեծղի կըտորներ. և ձորին մեջ թավալող
Պայծառահունչ կրանիդի յուրաքանչյուր կոշտ հատված
Ներբաններնուն վիրավոր վարդագույն դրոշմը ունի։
45 Հոլա՛, վե՜ր վե՜ր։ Այդ մահվամբ հըղի հրանոթն ուռնակուռ
Միջօրեի անողորմ ամառնաբորբ տոթին տակ
Ճաթելու չափ տաքցած է, շիկնալու չափ՝ հրազօծ.
Երբ կընկըղմի մերթ արևն երախին մեջ լայնաբաց՝
Ան վիշապի մաչքին պես կը ժայթքե թուխ փայլակներ։
50 Մինչ խարազանն անընդհատ եղեռնաբար կը շաչե՝
Թիապարտները կարծես, գլուխնին հակած անմըռունչ
Թանձըր ու կախ հոնքերնուն տակ մըտասույզ, ինքնամփոփ,
Դեռ կը խորհին լեռներու իրենց ազատ կյանքին վրա,
Ո՜հ, այն լայն կյանքն՝ ուրկե շեշտ կայծակներու պես անցան
55 Մահ և փլատակ դրոշմելով ամեն հինցած շենքի վրա․
Այն պայծառ կյա՜նքն՝ որ իրենց կամքին թռիչքովը միայն
Գաղափարին աստղալից խորաններուն կը սուրար։