Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/105

Այս էջը սրբագրված է

Ո՜չ մեկ մտածում պահպանող, ո՜չ մեկ հեշտանք, ո՜չ մեկ կույս
Կըրցավ վայրկյան մ՛օդին մեջ բըռունցքն իրենց կեցընել,
60 Որ շեշտակի թագերուն և գահերուն վրա կիջներ։
Իրենց ճակտին շողացող երկնային մե՜ն մի ճաճանչ
Սանձակոտոր եռանդի մը փոխվեցավ մրըրկահույզ.
Իրենց մեջ ոսկր ու արյուն դարձավ ամեն գաղափար.
Եվ այսպեսով մկանունքնուն ամեն մեկ բուռն հաղթանակ
65 Մեկ հոյակապ հաղթանակն էր մարդկային մեծ Մըտքին։
Երբոր անոնք կանցնեին հորիզոնեն արփամուտ,
Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց․
Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ
Իրենց զենքերը բահեր կը թըվեին՝ որոնցմով
70 Խուզարկելու կ՛երթային արշալույսներ նորանոր...
Սակայն հի՞մա. Ա՜հ, հիմա բըռնադատված են քաշել
Սույր հըրանոթն՝ որ պիտի վաղն արձակվի կույրերե։
Պարանն՝ որ ձիգ կըռնակնեն կաշկանդումով մը կանցնի
Կը պըղծե սուրբ ուսերնին՝ որոնք էին արժանի
75 Լոկ փառքը կրել մազերնուն արփվույն շողով սանտըրված։
Հոլա՜, վե՜ր, վե՜ր. Բայց ահա խրոխտ խոյանքով մը վերջին
Թընդանո՜թն այն տըղընդեր լերան կատարն հանեցին
Այն թընդանոթն՝ որուն շունչը պիտ՝ երթա լափլիզել
Կատաղաշարմ բանակներ, կամ քաղաքներ մարմարե․
80 Խաղաղ գյուղեր՝ որ ցանված բըլուրներու լանջքին վրա՝
Արեգակին տակ կօծվին, կամ լուսնին տակ կաղոթեն։
Թիապարտներն ավասիկ հառաչակուլ հևալով
Լերան վըրա լուսողող կոթողվեցան գլուխնին վեր․
Իրենց աչքերն, որոնց մեջ արյուննին է խըռնըվեր․
85 Արևուն տակ, պըղինձին մութ ու կարմիր փայլին պես,
Ըսկըսան շող մարձակեր Անոնք տեսան իրենց շուրջ
Հորիզոններն՝ որոնց վըրա բերդեր էին կառուցված,
Պատերազմի ճամբաներ՝ բանակներու իբր ուռկան,
Եվ հասկըցան՝ որ աշխարհն իրենց թողած օրեն վեր