Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/106

Այս էջը սրբագրված է

90 Մընացեր է միշտ զառամ, միշտ մեղքին տակ կորակոր.
Այն ատեն դող մը անցավ ոսկորներուն մեջ հոգնած.
Սըրտերնուն մեջ հին մոլուցքն ու մըռընչյուններն

արթընցան,

Եվ զինվորները մինչդեռ կը սկըսեին վերստին
Դառնակոշկոճ, արյունոտ կրունկներն անոնց շըղթայել,
95 Անոնք իրենց չհասկըցված, հեղնությամբ լի հոգիով
Երեք անգամ օրհնեցին լերան գագաթը հանած
Ինքնափճացման կույր գործիք, թընդանո՛թն այն եղեռնի։